ԲՀԿ-ի երեք թեկնածուներ հայտնվել են Հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա. Փանոսյանը 2026 թվականի հունիսի 1-ին գրությամբ միջնորդություն է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Դատախազությունը ԿԸՀ-ից պահանջել է համաձայնություն տալ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գարուշ Սերյոժայի Մարզեցյանին ազատությունից զրկելուն։
Արդյունքում, ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը, և Գարուշ Սերյոժայի Մարզեցյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում։ Բացի այդ, որոշում է կայացվել նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։
Սակայն սա դեռ վերջը չէ։
ԲՀԿ պատգամավորի թեկնածու Էդգար Բոջուկյանի նկատմամբ ևս, ԿԸՀ-ի համաձայնության արդյունքում, սկսվել է քրեական հետապնդում, իսկ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը նույնպես բավարարվել է։
Ավելին, ԿԸՀ-ի որոշմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական հետապնդում է հարուցել և ազատությունից զրկելու որոշում է կայացրել նաև ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Հարությունյանի նկատմամբ։
Այսպիսով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երեք պատգամավորի թեկնածուներ հայտնվել են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, և նրանց նկատմամբ կայացվել են քրեական հետապնդում սկսելու ու ազատությունից զրկելու վերաբերյալ որոշումներ»։

ՌԴ նախագահը կրկին սահմանել է Ռուսաստանի «կարմիր գծերը»․ Արտակ Զաքարյան
120:54
«Եվրոպան կարող է Ռուսաստանի դեմ հակամարտութուն հրահրել մինչև 2030 թվականը»․ Դմիտրի Պոլյանսկի
7318:47
«Նախկիններն ու ներկաները, քաղաքական հակառակորդի դեր խաղալով, փաստացի միավորվել են»․ ԴՕԿ
4718:24
«Թեհրանը Դոհայի հետ բանակցություններ կվարի՝ ԱՄՆ-ի հետ հուշագրի իրականացման շուրջ»․ Բաղայի
7718:21
«Արդեն չորրորդ տարին է՝ զրկված եմ անձամբ շնորհավորելու հնարավորությունից»․ Արմեն Աշոտյան
5318:12
«Արդյո՞ք խոստանում են, որ այլևս ամեն մի անհիմն գործ չի հասնի դատարան»․ Լուսինե Մարտիրոսյան
5617:48
«Ցեղասպանության ճանաչման հարցում հայաստանյան հանրությունը գտնվում է ծայրահեղությունների դաշտում»․ Հակոբ Բադալյան
5317:24
«Եթե այս տրամաբանությունը շարունակվի, շուտով թուրքավարի կսկսեն խոսել «1915թ. իրադարձությունների» մասին»․ Արմեն Այվազյան
5917:12