Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեղմել այն ֆինանսական բեռը, որը վերջին շաբաթներին ռուսական շուկայի սահմանափակումների հետևանքով ծանրացել է հայկական ջերմատնային տնտեսությունների վրա։
Խոսքը վերաբերում է կառավարության 2023 թվականի N 1284-Լ որոշմամբ հաստատված՝ ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրին։ Նախագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ իշխանությունները փաստացի ընդունում են, որ «Ռոսսելխոզնադզորի» սահմանափակումները լուրջ հարված են հասցրել Հայաստանի գյուղատնտեսական արտահանողներին։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց հայկական ծաղիկների ներմուծումը Ռուսաստան, հունիսի 2-ից սահմանափակումներ մտցրեց կենդանի ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ, իսկ մայիսի 30-ից արգելեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծումը։
Ռուսական կողմը հայտարարեց, որ միայն 2026 թվականին հայկական բուսաբանական արտադրանքում արձանագրվել է 181 խախտում, հայտնաբերվել են կարանտինային օրգանիզմներ, իսկ Հայաստանի կողմից արտահանվող ապրանքների հետագծելիության համակարգը, ըստ ռուսական գերատեսչության, փաստացի չի գործում։ Բացի այդ, մի շարք հայկական ընկերություններ, ըստ ռուսական կողմի, նույնիսկ հրաժարվել են ստուգումներից։
Այս ֆոնին ուշագրավ է, որ կառավարությունն այժմ ոչ թե փորձում է վերացնել խնդիրների պատճառները, այլ արտահանողների համար լրացուցիչ վարկային արտոնություններ է նախատեսում։
Մասնավորապես, առաջարկվում է․
• վարկի մարման առավելագույն ժամկետը 8 տարուց դարձնել 9 տարի,
• գործող 12-ամսյա արտոնյալ ժամկետը երկարացնել մինչև 18 ամիս,
• փոփոխությունները տարածել նաև արդեն իսկ գործող վարկային պայմանագրերի վրա՝ հետադարձ ուժով։
Այսինքն՝ կառավարությունն ընդունում է, որ բազմաթիվ տնտեսվարողներ կարող են դժվարանալ կատարել իրենց վարկային պարտավորությունները, և նրանց անհրաժեշտ է հավելյալ ժամանակ։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ ծրագրի շրջանակում կնքվել է 20 պայմանագիր՝ 91.45 հեկտար ջերմատնային տնտեսություններ ստեղծելու համար, իսկ միայն այս տարի կնքվել է ևս մեկ պայմանագիր՝ 5.116 հեկտար նոր ջերմատուն հիմնելու նպատակով։
Մինչ կառավարությունը փորձում է վարկային արտոնություններով մեղմել ռուսական սահմանափակումների ազդեցությունը, Եվրոպական միությունը հայտարարել է Հայաստանին 50 միլիոն եվրոյի տնտեսական աջակցության փաթեթ տրամադրելու մտադրության մասին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ռուսաստանի սահմանափակումները բնութագրել է որպես «տնտեսական հարկադրանք» և հայտարարել, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին դրանց հետևանքների հաղթահարման գործում։
Ստացվում է, որ Հայաստանի արտահանողներն այսօր հայտնվել են երկու իրողությունների միջև․ մի կողմից՝ ռուսական շուկայի սահմանափակումներն են, որոնցից շարունակում է մեծապես կախված մնալ հայկական գյուղատնտեսությունը, մյուս կողմից՝ եվրոպական աջակցությունը, որը դեռևս չի փոխարինում կորցվող շուկաներին։
Հանրային քննարկման ներկայացված նախագծի վերաբերյալ արդեն հնչել է նաև առաջարկ։ Քաղաքացի Լևոն Աղաջանյանը առաջարկել է ծրագրում ներառել դրույթ, որով շահառուները հնարավորություն կունենան մեկ անգամ վերաֆինանսավորել իրենց վարկերը՝ դրանք տեղափոխելով մեկ բանկից կամ ֆինանսական կազմակերպությունից մյուսը՝ պահպանելով պետական սուբսիդավորումը։ Այս առաջարկի վերաբերյալ առայժմ պաշտոնական դիրքորոշում չի հրապարակվել։
Նախագիծը հանրային քննարկման փուլում է մինչև հունիսի 16-ը։ Սակայն փաստը մնում է փաստ․ կառավարությունը ստիպված է վերանայել իր իսկ աջակցության ծրագրի պայմանները, քանի որ Հայաստանի գյուղատնտեսական արտահանումների նկատմամբ կիրառված սահմանափակումներն արդեն իսկ սկսել են հարվածել տնտեսվարողների ֆինանսական կայունությանը»։

«Գևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու առևտրատնտեսական ֆորումին»․ Լիլիթ Շաբոյան (լուսանկար)
5511:42
«Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան
7901:06
«Մենք շարունակում ենք գեղցի-շուստրյակի մեր գործելաոճը»․ Գագիկ Համբարյան
10400:36
Բենզինի գների ռեկորդային աճ է գրանցվել Ռուսաստանում
141Երեկ, 23:16
Ոսկու գներն իջել են մեկ ունցիայի համար 4000 դոլարից ցածր
124Երեկ, 20:05
«Աէրոֆլոտ» ընկերությանը MC-21 ինքնաթիռների մատակարարման պայմանագիրը հաստատվել է
126Երեկ, 19:24
«Եղած շուկաներում դիրքեր քանդելը ոչ մի ընդհանուր կապ չունի նոր շուկա գտնելու հետ»․ Հակոբ Բադալյան
84Երեկ, 10:30
500 աշխատատեղի ու 6 միլիարդ հարկի կորստի վրա հրճվող նախարա՞ր. «Ժողովուրդ»
89Երեկ, 09:18