«Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասում եմ». Ահարոն Սահակյան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կոտայքի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ իրենց ստիպում են ՔՊ-ի օգտին քվեարկել՝ քվեարկության ամբողջ ընթացքը, որպես ապացույց, տեսանկարահանել ու ներկայացնել վերադասին։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, մարզպետարանը տարբեր չաթեր ունի, մեկում ՔՊ-ական համայնքապետերն են, մյուսում՝ մարզպետարանի վստահելի աշխատակիցները։ Բացի դրանից, մեր աղբյուրի փոխանցմամբ, մարզի դպրոցների հետ էլ են ակտիվորեն «աշխատում»՝ պարտադրում քվեարկել ՔՊ-ի օգտին։
Կապվեցինք Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ, որը, բնականաբար, հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ իրենք չաթեր չունեն, իրենց աշխատակիցներին ընտրությունների վերաբերյալ ոչինչ չեն ասել։ «Ես վստահ գիտեմ, թե մարզպետարանում ով է մեզ ընտրելու, իսկ ով՝ ոչ։ 2-3 աշխատակից ունենք, որ վստահ եմ՝ չեն ընտրելու, իրենց հայացքներն էդպիսին են, ու 5 տարի է՝ էդ մարդկանց հետ աշխատում եմ, որովհետև պրոֆեսիոնալ են։ Եթե կա նման չաթ, ուղարկեք ինձ, եթե ես եմ բացել, ես հրաժարական կտամ իմ պաշտոնից, եթե ուրիշն է բացել, կհեռացնեմ աշխատանքից, տղամարդավարի ասում եմ»։
Բացառո՞ւմ եք, որ դպրոցների նկատմամբ ևս պարտադրանք կա, մարզպետը պատասխանեց․ «Չեք պատկերացնում, թե ինչքան ստիպելու կարիք չկա, էդ մարդիկ հոժարակամ ընտրելու են, կողմնորոշված են, ի՞նչ ստիպես, ո՞ւմ ստիպես։ Եթե ստիպելու դեպք արձանագրեք, ինձ տեղյակ պահեք՝ պատժեմ ստիպողին»։

ՌԴ նախագահը կրկին սահմանել է Ռուսաստանի «կարմիր գծերը»․ Արտակ Զաքարյան
120:54
«Եվրոպան կարող է Ռուսաստանի դեմ հակամարտութուն հրահրել մինչև 2030 թվականը»․ Դմիտրի Պոլյանսկի
7318:47
«Նախկիններն ու ներկաները, քաղաքական հակառակորդի դեր խաղալով, փաստացի միավորվել են»․ ԴՕԿ
4718:24
«Թեհրանը Դոհայի հետ բանակցություններ կվարի՝ ԱՄՆ-ի հետ հուշագրի իրականացման շուրջ»․ Բաղայի
7718:21
«Արդեն չորրորդ տարին է՝ զրկված եմ անձամբ շնորհավորելու հնարավորությունից»․ Արմեն Աշոտյան
5318:12
«Արդյո՞ք խոստանում են, որ այլևս ամեն մի անհիմն գործ չի հասնի դատարան»․ Լուսինե Մարտիրոսյան
5617:48
«Ցեղասպանության ճանաչման հարցում հայաստանյան հանրությունը գտնվում է ծայրահեղությունների դաշտում»․ Հակոբ Բադալյան
5317:24
«Եթե այս տրամաբանությունը շարունակվի, շուտով թուրքավարի կսկսեն խոսել «1915թ. իրադարձությունների» մասին»․ Արմեն Այվազյան
5917:12