«Արման Թաթոյան, Նարեկ Կարապետյան, Լևոն Զուրաբյան եռյակը լավ աշխատեց». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արման Թաթոյան, Նարեկ Կարապետյան, Լևոն Զուրաբյան եռյակը լավ աշխատեց։ Ափսոս, որ հնարավոր չեղավ ավելի վաղ նման համագործակցություն սկսել։ Միասին նրանք շատ ավելի ուժեղ և արդյունավետ կլինեին, քան այսօր են։ Բայց ոչինչ՝ ամեն ինչ դեռ առջևում է։ Լիահույս եմ, որ Թաթոյանի առաջնորդած ուժը կմասնակցի ապագա խորհրդարանի աշխատանքներին։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի դա այդպես լինի. նրանք մեծ պոտենցիալ, շատ ասելիք ու ավելի շատ անելիք ունեն։
Նարեկ Կարապետյանը նույնպես գերազանց տպավորություն թողեց։ Նա նոր սերնդի քաղաքական գործչի լավ օրինակ է։ Ամեն անգամ ինքն իրեն գերազանցում է, և դա հնարավոր չէ չտեսնել։ Մարդը երազանք և նպատակներ ունի ու գնում է այդ երազանքի և նպատակների ետևից։ Գովելի է ու հարգանքի արժանի։
Իսկ եթե այս մարդկանց ու նրանց թիմակիցներին գումարենք նաև «Հայաստան» դաշինքի ու ԲՀԿ-ի՝ հատկապես երիտասարդ գործիչների պոտենցիալը, ապա կարող ենք ստանալ վաղուց սպասված քաղաքական շատ գեղեցիկ պատկեր։
Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր չորս այս ուժերը կարող և պարտավոր են լուրջ փոփոխություններ բերել մեր երկրում։ Իսկ մեր՝ ընտրողներիս գործը, նրանց համապատասխան լիազորություններով օժտելն է։
Ես արդեն որոշել եմ, թե չորս այս ուժերից՝ որի օգտին եմ քվեարկելու հունիսի 7-ին։ Իսկ դո՞ւ»:

ՌԴ նախագահը կրկին սահմանել է Ռուսաստանի «կարմիր գծերը»․ Արտակ Զաքարյան
120:54
«Եվրոպան կարող է Ռուսաստանի դեմ հակամարտութուն հրահրել մինչև 2030 թվականը»․ Դմիտրի Պոլյանսկի
7318:47
«Նախկիններն ու ներկաները, քաղաքական հակառակորդի դեր խաղալով, փաստացի միավորվել են»․ ԴՕԿ
4718:24
«Թեհրանը Դոհայի հետ բանակցություններ կվարի՝ ԱՄՆ-ի հետ հուշագրի իրականացման շուրջ»․ Բաղայի
7718:21
«Արդեն չորրորդ տարին է՝ զրկված եմ անձամբ շնորհավորելու հնարավորությունից»․ Արմեն Աշոտյան
5318:12
«Արդյո՞ք խոստանում են, որ այլևս ամեն մի անհիմն գործ չի հասնի դատարան»․ Լուսինե Մարտիրոսյան
5617:48
«Ցեղասպանության ճանաչման հարցում հայաստանյան հանրությունը գտնվում է ծայրահեղությունների դաշտում»․ Հակոբ Բադալյան
5317:24
«Եթե այս տրամաբանությունը շարունակվի, շուտով թուրքավարի կսկսեն խոսել «1915թ. իրադարձությունների» մասին»․ Արմեն Այվազյան
5917:12