«Լորում ՔՊ-ական կոմունալի պետն ու իր կինը քվեաթերթիկները լցրել են պարկն ու տարել». Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը հայտնում է․ «Աղմկահարույց դեպք՝ Լորի տեղամասում. ՔՊ-ական կոմունալի պետն ու իր կինը քվեաթերթիկները լցրել են պարկն ու տարել:
«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ Սիսիանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ի աջակից Արմինե Անդրանիկյանը մտել է Լոր գյուղի ընտրատեղամաս, քվեախցիկից հավաքել է քվեաթերթիկները, լցրել պարկի մեջ և հայտարարել, որ դրանք տանում է այլ ընտրատեղամաս։
Արմինե Անդրանիկյանն այս գործընթացին օժանդակել է նրա ամուսինը՝ հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Դավիթ Մարգարյան:
Մարգարյանը Սիսիանի կոմունալի պետն է և, ինչպես ակտիվորեն ներգրավված է ՔՊ-ի քաղաքական գործունեության մեջ։
Օրեր առաջ հայտնել էի, որ Մարգարյանը Սիսիանում բնակվող կոմունալի իր աշխատակիցներից 43 հոգու ընտրատեղամասը տեղափոխել է տվել Լոր գյուղ։ Այդ ժամանակ բարձրաձայնում էի, որ սա արվում է ընտրական գործընթացը վերահսկելու և իշխանության օգտին ցանկալի արդյունք ապահովելու նպատակով։ Իշխանական շրջանակները, բնականաբար, լռում էին, իսկ իրավապահները մատը մատին չտվեցին»:

Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
3115:48
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4515:18
«Վերջին 30 տարում Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկերում գրանցել է բազմաթիվ մշակութային արժեքներ». Լիլիթ Գալստյան
7014:24
«Շուրջ 30 տարի ՀՀ-ի կողմից հայտեր չեն ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին». Ժաննա Անդրեասյան
8213:24
«ՀՀ-ում քանի՞ երեխա կարող էր անվճար երաժշտական կրթություն ստանալ, եթե պետբյուջեով չկազմակերպվեին այդ համերգները». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8912:54
«Նոր սարքավորումները փոխել են ուղեղը մարզելու անհրաժեշտությունը. ո՞նց ենք դպրոցում աշխատում կենտրոնացման վրա». Սոնա Ղազարյան
10012:00
«Եվրոհանձնաժողովը լայնածավալ հաքերային հարձակման է ենթարկվել»․ # Politico
21811:49
«ՀՀ-ի սպորտում ահավոր մեծ է իներցիան, որը գալիս է Սովետական Միությունից». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
8611:24