Պուտինի և Նեթանյահուի ձերբակալման օրդեր տվող Քարիմ Խանը հեռացվել է պաշտոնից

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ պետությունների ասամբլեայի բյուրոն որակավորված մեծամասնությամբ քվեարկել է դատախազ Քարիմ Խանի անհապաղ պաշտոնանկության օգտին։ Այս մասին հաղորդվել է կազմակերպության կայքում։
Կասեցումը կայացվել է հունիսի 8-ին։ Այս որոշման հիմքում ընկած է ՄԱԿ-ի ներքին վերահսկողության ծառայությունների գրասենյակի (OIOS) կողմից անցկացված հետաքննությունը, ինչպես նաև փորձագետների հատուկ խմբի եզրակացությունները և գործի վերաբերյալ այլ նյութեր։
Նշվում է, որ այս կասեցումը գործի վերաբերյալ վերջնական որոշում չէ և չի կանխորոշում դրա արդյունքը։ Քարիմ Խանի ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի ՄՔԴ անդամ պետությունների ասամբլեան, որը մոտ ապագայում կանցկացնի հատուկ նիստ, ասվում է հայտարարության մեջ։
ՄՔԴ-ի կառավարող մարմինը Քարիմ Խանին մեղավոր է ճանաչել լուրջ չարաշահումների մեջ՝ դատախազության գրասենյակում փաստաբանի նկատմամբ սեռական ոտնձգությունների վերաբերյալ 18-ամսյա հետաքննությունից հետո, հայտնել է որոշմանը ծանոթ դիվանագիտական աղբյուրը Reuters-ին։ Ասամբլեայի բյուրոն պաշտոնապես չի բացահայտել վարույթի մանրամասները։
Քարիմ Խանը լայն ճանաչում ձեռք բերեց 2023 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հարցերով նախագահի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ ձերբակալման օրդեր տալուց հետո։ 2024 թվականին Քարիմ Խանը ձերբակալման օրդեր տվեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների կապակցությամբ։
Ռուսաստանում Քարիմ Խանը հեռակա կարգով դատապարտվեց 15 տարվա ազատազրկման՝ անօրինական հետապնդման, անօրինական կալանքի և միջազգային հարաբերությունները բարդացնելու մտադրությամբ միջազգային պաշտպանություն ունեցող անձանց վրա հարձակվելու նախապատրաստման մեղադրանքներով։

«18125-ով ավելացել է ընտրողների թիվը քվեարկությունից հետո».
522:30
«Ամերիկյան ուղղաթիռի խոցման միջադեպը լարվածության նոր ալիքի պատճառ կարող է դառնալ». Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
1822:24
«Ուզում եմ շատ բաց ու անկեղծ խոսենք իրար հետ». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
4222:06
Պուտինի և Նեթանյահուի ձերբակալման օրդեր տվող Քարիմ Խանը հեռացվել է պաշտոնից
3821:54
Արթուր Օսիպյանը խիստ հյուծված է, բայց հրաժարվել է բուժզննումից
4521:30
«Պոպուլիստ, ստախոս, նաև՝ ընտրակեղծարար». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5420:42
«Դանիելն այնպես է «բարեփոխում» ընտրական գործընթացները, որ 4 հատ Իջևանի բնակչության չափ մարդ է անհետանում ցուցակներից». Սուրեն Սահակյան
5720:30
«Վստահեցնում ենք՝ չենք հիասթափեցնի ձեզ». Արթուր Դանիելյան
7019:36