«Եթե ընդդիմությունը հիմա ոչինչ չարեց, նիկոլը մնալու է ցմահ». Լուսինե Հարոյան

Հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ընդդիմությունը հիմա ոչինչ չարեց, նիկոլը մնալու է ցմահ:
Դուք իրո՞ք մտածում եք, որ 5 տարի հետո շանս եք ունենալու:
Իհարկե ոչ:
5 տարվա ընթացքում այս երկրից կգնան հսկայական թվով հայրենասեր հայեր, շատ մնացողների մոտ էլ այնպիսի բարոյական, հոգեբանական մաշվածություն կլինի, որ էլ ոչինչ չեն անի:
Կասկածո՞ւմ եք, որ նիկոլը հենց նման պայմաններ կստեղծի:
Այսօր արդեն խոսել է Գյումրիում արտահերթ ընտրություններ կազմակերպելու և օրինական իշխանությունը տապալելու մասին:
Ինձ մի քանի իմ լավ ընկերներ՝ հայրենասեր հայեր արդեն ասել են, որ ամեն ինչ վաճառում են ու գնան:
Ու էդ մարդկանց մեղադրելու չէ:
Էդ մարդիկ հոգնել են նիկոլի աղբանոցում լինելուց, երբ իրենք պատերազմ են անցել, բայց իրենց ասում են սպիտակ թուրք, երբ իրենք անապահով ընտանիքների են օգնել տարիներ շարունակ, բայց իրենց ասում են փողով ծախված, երբ իրենք պատերազմի ժամանակ բրոնեժիլետ ու անհրաժեշտ տեխնիկա են ուղարկել ռազմաճակատ, բայց իրենց ասում են դավաճան, գործակալ, լրտես:
Ես էլ չեմ կարող դուրս գալ փողոց, նայել անցորդներին ու մտածել՝ տեսնես սա նիկոլ է ընտրել:
Ես էլ չեմ կարող ապրել՝ ինձ զգալով թշնամիների մեջ:
Դրսում հայի հանդեպ հարգանք կա շատ ավելի, քան ներսում:
Հնարավոր չէ, հասկանու՞մ եք, էլ հնարավոր չէ ապրել ծուռ հայելիների թագավորությունում:
Ձեր լռությունն անտանելի է:
Ձեր խաղեր տալը՝ առավել ևս:
Սա իմ վերջին գրառումն էր:
Մի լրացում. եթե ընդդիմությունը գնաց նիկոլի խորհրդարանում փոքրամասնություն աշխատելու, ուրեմն ես կմտածեմ, որ նիկոլը ճիշտ էր ասում ձեր հասցեին, ինչ ասում էր, ավելին՝ դուք նիկոլից վատն եք, որովհետև նիկոլը գործում է բացահայտ, իսկ դուք՝ սերմացու գողացող մկան պես, բայց սերմացուի փոխարեն մեր հույսն ու երազանքն եք գողանում»:

«Նիկոլ Փաշինյանը գովազդում է անկանխիկ առևտուրը, սակայն բնագավառի վերաբերյալ կիսատ-պռատ տեղեկատվություն ունի»․ Ոսկան Սարգսյան
317:36
«Ժողովուրդը, որը կուրորեն հետևում է պարտվածին, արժանի չէ ունենալ ոչ պետականություն, ոչ էլ ազգ կոչվելու իրավունք»․ Սենոր Հասրաթյան
2517:12
«Չի եղել գեթ մեկ դեպք, որ պոլիկլինիկայից հետո հոգեբանական տրավմա չստանամ»․ Հասմիկ Սողոմոնյան
5916:30
«Ինչո՞ւ է ծեծվել ՔՊ-ական պատգամավորի եղբայրը»․ Լիա Սարգսյան
9816:00
«Հայկ Կոնջորյանը ոչ միայն հրաժարական չի տվել, այլև օրերն է հաշվում՝ երբ է դառնալու ԱԺ փոխնախագահ». Էդգար Ղազարյան
7815:42
«Իրավապահները կհանդգնե՞ն Հայկի եղբորը խուլիգանության հոդված առաջադրել»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
8315:36
«Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք»․ Արտակ Զաքարյան
6915:24
«Գեղամի փորի մեծանալու հետ փոխվեց նաև Աբգարին սպանողի կերպարը»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
9514:18