«Ցավոք, չսխալվեցի»․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոլորն ընտրություններն են քննարկում. խորհուրդներ են տալիս, ընդդիմությանը հորդորում են, «լուրջ» փաստարկներ են բերում, որ պետք է վերցնել մանդատները, կան որ պահանջում են հրաժարվել մանդատներից, քանզի իրենց քվեն իշխանափոխության համար է։
Ես լուռ եմ։ Ոչինչ չեմ ուզում ասել։ Արել եմ հնարավորն ու անհնարինը՝ առանց ցուցադրելու, առանց «իմ» անելու։ Նկատելու չեմ տվել ոմանց «հանկարծակի առաջացած» մեծամտությունը։
Իմ դիտարկումներին, որ նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից՝ կխաբեն, կգողանան, կջարդեն ու կավերեն, բայց չեն հրաժարվի, ժպիտով պատասխան են տվել, թե հանգիստ լինեմ, ամեն ինչ վերահսկվում է, այս անգամ այլ է լինելու։ Յուրաքանչյուր նման պատասխանից հետո միայն մեկ բան եմ ցանկացել ու ասել. շատ եմ ուզում սխալ լինել։
Ցավոք, սխալ չեղա։ Ու արդեն ութ տարի դրա գինը վճարում են Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը։
Հիմա լուռ եմ։ Կարծիք չեմ հայտնում, չեմ մասնակցում փոխադարձ մեղադրանքներին ու դատողություններին։ Պատրաստ եմ պայքարի շարունակությանը։
Յուրաքանչյուր օր, երբ արևը դուրս է գալիս, և Աստծո կամքով ես դեռ կամ, նշանակում է՝ Աստված դեռ ծրագրեր ունի։ Իսկ քանի դեռ այդպես է, ես իրավունք չունեմ հանձնվելու, հուսահատվելու կամ հրաժարվելու իմ պարտքից։
Պայքարը դեռ ավարտված չէ։ Ավարտված չէ, քանի դեռ Հայաստանը չի վերադարձել արժանապատվության, արդարության և ազգային ինքնիշխանության ճանապարհին, իսկ ես՝ Տուն»։

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2915:18
«Վերջին 30 տարում Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկերում գրանցել է բազմաթիվ մշակութային արժեքներ». Լիլիթ Գալստյան
6114:24
«Շուրջ 30 տարի ՀՀ-ի կողմից հայտեր չեն ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին». Ժաննա Անդրեասյան
7713:24
«ՀՀ-ում քանի՞ երեխա կարող էր անվճար երաժշտական կրթություն ստանալ, եթե պետբյուջեով չկազմակերպվեին այդ համերգները». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8412:54
«Նոր սարքավորումները փոխել են ուղեղը մարզելու անհրաժեշտությունը. ո՞նց ենք դպրոցում աշխատում կենտրոնացման վրա». Սոնա Ղազարյան
9912:00
«Եվրոհանձնաժողովը լայնածավալ հաքերային հարձակման է ենթարկվել»․ # Politico
20911:49
«ՀՀ-ի սպորտում ահավոր մեծ է իներցիան, որը գալիս է Սովետական Միությունից». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
8511:24
«Քրեական վարույթով հիմնավորվել է՝ Վարդան Ղուկասյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի». Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
8911:00