«Երբ քննադատությունը դառնում է կալանքի հիմք, ժողովրդավարությունը վտանգված է»․ Մհեր Կարագոզյան

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ քննադատությունը դառնում է կալանքի հիմք, ժողովրդավարությունը վտանգված է.
Իշխանության ներկայացուցիչների հասցեին հնչող քննադատությունը, նույնիսկ եթե այն կոշտ է, սուր է կամ անհարմար, ժողովրդավարության անբաժանելի մասն է։
Այսօր Արթուր Օսիպյանի գործով ձևավորվում է վտանգավոր նախադեպ․ իշխանության հետ հրապարակային բանավեճից հետո ակտիվիստը հայտնվում է կալանքի տակ, իսկ հանրության մոտ առաջանում են հիմնավոր հարցեր՝ արդյո՞ք այստեղ գործ ունենք բացառապես իրավական գործընթացի, թե՞ քաղաքական ենթատեքստ ունեցող հետապնդման հետ։
Առավել մտահոգիչ է, որ այս ամենը տեղի է ունենում նախընտրական շրջանում, երբ քաղաքացիների, ակտիվիստների և քաղաքական գործընթացներին մասնակցող անձանց խոսքի ազատությունը պետք է առավել պաշտպանված լինի, ոչ թե սահմանափակվի։
Եթե մենք այսօր լռենք, երբ կասկածներ կան խոսքի ազատության սահմանափակման, ընտրովի արդարադատության և քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումների վերաբերյալ, ապա վաղը նույն գործիքակազմը կարող է կիրառվել ցանկացած քաղաքացու, լրագրողի, ակտիվիստի կամ ընդդիմախոս քաղաքական գործչի նկատմամբ։
Խոսքը միայն Արթուր Օսիպյանի մասին չէ։
Խոսքը Հայաստանի մասին է, որտեղ օրենքը պետք է ծառայի արդարությանը, ոչ թե քաղաքական նպատակահարմարությանը։
Խոսքը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքի մասին է՝ իշխանությանը հարցեր տալու, քննադատելու և պատասխան պահանջելու։
Ժողովրդավարությունը սկսվում է ոչ թե իշխանությանը ծափահարելուց, այլ իշխանությանը պատասխանատվության ենթարկելու իրավունքից»։

«Իշխող ուժի նկատմամբ գաղտնալսումներ իրականացվե՞լ են»․ լրագրողը՝ Արթուր Նահապետյանին (տեսանյութ)
113:42
«Առաջիկայում ունենալու ենք նոր բացահայտումներ, ձերբակալություններ և հետապնդումներ»․ Արթուր Նահապետյան (տեսանյութ)
2713:06
«Երբ քննադատությունը դառնում է կալանքի հիմք, ժողովրդավարությունը վտանգված է»․ Մհեր Կարագոզյան
3213:00
«Արթուր Օսիպյանը պահվում է անմարդկային պայմաններում, դուք եղե՞լ եք այնտեղ»․ լրագրողը՝ Սրբուհի Գալյանին (տեսանյութ)
6412:24
«Ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն երկրի գոյության, այլև քաղաքացիների համար»․ Արման Աբովյան
6311:00
«ՔՊ-ի համար մարդը ոչ միայն բարձրագույն արժեք չի, այլ առհասարակ արժեք չի»․ Գարեգին Միսկարյան
4910:24
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
6209:18
«Վաշինգթոնը կարող է մասնակցել Իրանի ենթակառուցվածքների վերականգնմանը». Թրամփ
18400:56