«Զինվորին մի դիտարկեք որպես ձայների՝ «կողքի դրած» աղբյուր»․ Արամ Գևորգյան

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բոլոր իշխանությունների օրոք բանակը քվեարկել է օրվա իշխանության օգտին։ Ու սա երբեք, ոչ ոքի չի մտահոգել։
Բոլորն օքե՞յ են էս փաստի հետ, որ ՊՆ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, նախարարն ունի հստակ քաղաքական ուղղվածություն և կարելի է կանխատեսել, որ 2-1,5 տարի իրենցից կախում ունեցող զինվորը չի փորձելու քաղաքապես հերոսանալ ու ընդդիմություն խաղալ, մանավանդ, որ այդ տարիքում առանձնապես հետաքրքրված էլ չեն քաղաքականությամբ։ Գուցե լինեն բացառություններ, բայց մեծամասամբ բոլորը տոտալ ընտրում են օրվա իշխանություններին։
Էս գործընթացն ազատ կամքի արտահայտման հետ ոչ մի աղերս չունի ու բոլորը դա լավ գիտակցում են։ Մեր աչքով տեսանք, թե ոնց էին տեսախցիկների առաջ զինվորի հետ մտել, քվեախցկում քվեարկում։
Հաջորդ իշխանությունները պետք է լուծում տան էս հարցին։ Զինվորին մի դիտարկեք որպես ձայների «կողքի դրած» աղբյուր ու ժամը 20։00-ին քշելով բերեք ընտրության, որ ձեր պակաս քվեները լրացնեք։
Օրինակ, Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում, եթե 666 զինվոր չմասնակցեր ընտրությանը, ՔՊ-ն այս ընտրատեղամասում ջախջախիչ պարտություն կկրեր՝ ստանալով հազիվ 10-20 ձայն։ Մասնակցեց, սահմանամերձ գյուղի անունը հելավ նիկոլ ընտրող, բայց իրականում այդպես չի եղել։ Սոթքում մերժել են քպ-ին, բայց զինվորներով լրացրել են «բացը»»։

Ռուստամ Ստեփանյանի (Չաղ Ռուստամ) խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
416:42
«Լեգիտիմությունն արտերկրի նախագահների շնորհավորանքներով չի լինում»․ Ոսկան Սարգսյան
3216:06
«Զինվորին մի դիտարկեք որպես ձայների՝ «կողքի դրած» աղբյուր»․ Արամ Գևորգյան
4615:36
«Քաղաքական ուժերը պետք է հստակ քաղաքական գնահատական տան»․ Դերենիկ Մալխասյան
5114:36
«846 հասցեի վրա 20+ մարդ է հաշվառված». Գոհար Մելոյան (տեսանյութ)
5714:30
«ԿԸՀ-ն դեռ Excel ֆայլով է կարևորագույն ընտրությունների տվյալները մուտք անում». Արամ Գևորգյան
5614:12
«Մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ՝ փախեք»․ Լևոն Զուրաբյան
4514:00
«Իշխող ուժի նկատմամբ գաղտնալսումներ իրականացվե՞լ են»․ լրագրողը՝ Արթուր Նահապետյանին (տեսանյութ)
6013:42