Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել Արթուր Օսիպյանի հետ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է․ «Հունիսի 10-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Այցի շրջանակում Պաշտպանը և ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ Արթուր Օսիպյանի հետ։ Դիտարկվել է նրանց իրավունքների ապահովման վիճակը, բարձրացված վերաբերելի հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։
Արթուր Օսիպյանի կողմից բարձրաձայնված՝ քրեական վարույթին առնչվող հարցերը շարունակում են հասցեավորվել իրավասու մարմիններին:
Ինչ վերաբերում է անձի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցին, Մարդու իրավունքների պաշտպանը, որևէ կերպ չմիջամտելով դատական իշխանության գործունեությանը, կարևորում է այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորության հարցը քննարկման առարկա դարձնելը:
Թեև հացադուլ հայտարարելն անձի իրավունքն է և ՄԻՊ հաստատությունը հացադուլի վարման պետության պարտավորությունները մշտապես քննարկման առարկա է դարձնում՝ այդ հանգամանքը նկատի ունենալով, Անահիտ Մանասյանը ազատությունից զրկված անձանց ներկայացրել է տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու հնարավոր բացասական հետևանքները նրանց առողջական վիճակի վրա:
Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Այցերի շրջանակում ազատությունից զրկված անձանց կողմից ներկայացված հանգամանքները, ինչպես նաև վերհանված խնդիրները, մանրամասն վերլուծվում են, հասցեավորվում իրավասու պետական մարմիններին, իսկ համակարգային խնդիրների վերաբերյալ ներկայացվում են նաև համապատասխան առաջարկներ՝ ոլորտը բարելավելու նպատակով»:

Պուտինն ստորագրել է ռելոկանտների ունեցվածքն առգրավելու մասին օրենքը
119:48
Արթուր Օսիպյանին ազատ արձակելու որոշում է կայացվել
4319:18
Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել Արթուր Օսիպյանի հետ
5219:06
«Օսիպյանը չի պատրաստվում հացադուլը դադարեցնել»․ Դավիթ Հովհաննիսյան
4119:00
Գերմանիան լրացուցիչ 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու՝ չեխական նախաձեռնությանը
7318:58
Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում (տեսանյութ)
4518:48
«Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը կկալանավորվի, հայտարարվել է հետախուզում». ՔԿ
4918:18
«Իրանը չափազանց երկար ուշացրեց խաղաղության համաձայնագրի կնքումը և հիմա կվճարի գինը». Թրամփ
7417:57