Չորեքշաբթի, 10 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Եթե Օսիպյանը թաքնվի կամ խուսափի քննությունից, մենք՝ նրան երաշխավորողներս, դատվելու ենք»․ Դանիել Իոաննիսյան

«Եթե Օսիպյանը թաքնվի կամ խուսափի քննությունից, մենք՝ նրան երաշխավորողներս, դատվելու ենք»․ Դանիել Իոաննիսյան
60
Այսօր, 20:18

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արթուր Օսիպյանը ազատ արձակվեց քաղհասարակության ներկայացուցիչների գրավոր երաշխավորությամբ։
Երաշխավորողների ցանկը՝ Սոնա Այվազյան, Դավիթ Գյուրջյան, Գենյա Պետրոսյան, Դանիել Իոաննիսյան, Լևոն Բարսեղյան, Օլեգ Դուլգարյան, Գրիգոր Երիցյան, Գեղամ Բաղդասարյան, Տիգրան Գրիգորյան և Զարուհի Հովհաննիսյան։
Եթե Օսիպյանը թաքնվի կամ խուսափի քննությունից, մենք՝ բոլորս դատվելու ենք՝ ՔՕ 511 հոդվածով։
Երաշախավորողներից շատերս, մեղմ ասած, համաձայն չենք Օսիպյանի ասածների հետ, բայց համարում ենք, որ իր գործողություններում հանցակազմ չկա»։