Չորեքշաբթի, 10 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունն զգուշացնում է

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունն զգուշացնում է
40
Այսօր, 20:30

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Եթե դուք ունեք Instagram-ում անհատական հաշիվ և օգտագործում եք նաև WhatsApp հավելված, ապա Instagram-ում Ձեր հաշվի գաղտնաբառի փոփոխելու ցանկության դեպքում Meta ընկերությունը համապատասխան հղումը կարող է ուղարկել նաև Ձեր WhatsApp հաշվին՝ կախված Ձեր կարգավորումներից։

Սակայն պետք է հաշվի առնել, որ խարդախները կարող են կեղծ հաղորդագրությունների միջոցով փորձել մոլորեցնել Ձեզ և արդյունքում ստանալ հասանելիություն անհատական հաշվին:

Եթե WhatsApp հավելվածի միջոցով Instagram անվամբ հաշվից ստացել եք գաղտնաբառի փոփոխության վերաբերյալ հղում, բայց դուք նման գործողություն չեք նախաձեռնել՝

• մի՛ մուտք գործեք այդ հղումով
• մի՛ տրամադրեք ձեր գաղտնաբառը կամ մուտքի տվյալները այդ հղման միջոցով

Համացանցում Ձեր անհատական հաշիվների անվտանգությունը առաջին հերթին սկսվում է Ձեր զգոնությունից»: