Չորեքշաբթի, 10 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Աննախադեպ էր. արտաքին կենտրոններն անթաքույց աջակցում էին օրվա իշխանություններին». Սոնա Աղեկյան

«Աննախադեպ էր. արտաքին կենտրոններն անթաքույց աջակցում էին օրվա իշխանություններին». Սոնա Աղեկյան
47
Այսօր, 21:00

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը հայտնում է. «Բազում անգամներ մասնակցելով ընտրական գործընթացներին, տեսնելով գրեթե ամեն ինչ, կարող եմ վստահ փաստել, որ այս ընտրություններն աննախադեպ էին արտաքին ուժերի, այդ թվում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ազդեցության և բացահայտ միջամտության վերաբերյալ առկա լուրջ կասկածների առումով։ Տարբեր արտաքին կենտրոններ անթաքույց աջակցում էին օրվա իշխանություններին՝ Հայաստանը վերածելով աշխարհաքաղաքական շահերի բախման հերթական հարթակի։ Վառ օրինակ «Մայր Հայաստան»-ի առաջնորդի ապօրինի հրահանգով կալանավորումը։
Չմոռանանք, որ Անդրանիկ Թևանյանը շարունակում է մնալ պատանդի կարգավիճակում․ նա կալանավորված է քաղաքական հաշվեհարդարի, վերոհիշյալ միջամտությունների և ապօրինի, անհիմն հրահանգի հետևանքով։
Իշխանությունը, չկարողանալով մրցել քաղաքական դաշտում, դիմել է բռնաճնշումների, իսկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումները դարձել են պետական կառավարման գործելաոճ։
Մեր երկրի ապագան չպե՛տք է կառուցվի վախի, ապօրինության և քաղաքական հաշվեհարդարի վրա»։

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան