Չորեքշաբթի, 10 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի

Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի
51
Այսօր, 21:42

Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի՝ զրպարտության համար սահմանելով ոչ նյութական վնասի հատուցում:

Ստյոպա Սաֆարյանը մի քանի անգամ տարածել է գրառումներ, որտեղ «խորը անասուն» արտահայտությունը վերագրել է Բագրատ Սրբազանին, սակայն Սրբազանի կողմից այդ արտահայտությունը երբեք չի հնչեցվել, տարածված ձայնագրության մեջ տվյալ արտահայտությունն անողն ակնհայտորեն Բագրատ Սրբազանը չէ:

Դատարանն արձանագրել է, որ կա զրպարտություն և սահմանել է հատուցում 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ չնայած հայցվորը պահանջել էր 3,000,000 (երեք միլիոն ՀՀ դրամ):