Անաֆիլակտիկ շոկ. ինչ անել

«Ալերգիկ հիվանդությունների ախտորոշում և բուժում» ֆեյսբուքյան էջը գրում է. «Անաֆիլակտիկ շոկը անաֆիլաքսիայի ծանրագույն դրսևորումն է, որը կարող է առաջանալ ցանկացած ալերգենի հետ շփումից վայրկյաններ կամ րոպեներ անց։ Այն առաջանում է իմուն համակարգի կողմից ձերբազատված մի շարք բիոակտիվ միջնորդանյութերի արդյունքում։
Անաֆիլակտիկ շոկի առաջացման պատճառներ կարող են լինել տարբեր արտաքին ազդակներ.
*սննդամթերքներ (կաթ, ձու, ընդեղեն, միրգ, բանջարեղեն, միս, ծովամթերք, սոյա, ալյուր և այլն)
*դեղամիջոցներ (հակաբիոտիկներ, ցավազրկողներ՝ ոչ ստերոիդային հակաբորբոքային պրեպարատներ, տեղային անեսթետիկներ, ներերակային կոնտրաստ նյութեր, վիտամիններ և այլն),
*միջատների թույնը
*լատեքսը ….
Ախտանիշներն են՝
•հաճախասրտություն, տագնապային վիճակ,
• եղնջացան, քոր, մաշկի կարմրություն,
• զարկերակային ճնշման անկում
• լեզվի կամ կոկորդի այտուց, շնչառության դժվարացում, խզզոցներ, խեղդոցի զգագողություն
• սրտխառնոց, փսխում, փորլուծություն,
• գլխապտույտ, ուշագնացություն
Անաֆիլաքսիայի բուժման անհապաղ և միակ օգնության դեղամիջոցը՝ ադրենալինն է և ոչ թե հակաալերգիկ միջոցներն ու կորտիկոստերոիդները(դեքսամետազոնը) ինչպես կարծում են շատերը: Ադրենալինի ներարկման հետ մեկտեղ հիվանդը պետք է շտապ տեղափոխվի հիվանդանոց, քանզի գրագետ և ժամանակին օգնություն ցույց չտալու դեպքում անաֆիլաքտիկ շոկը սովորաբար մահացու է
լինում»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
32517.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
63914.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67113.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
104707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104107.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99407.09.2026, 09:24