«Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է». Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը գրել է. «Էներգետիկ անկախության հասնելու և ներմուծվող գազից ու բենզինից կախվածությունը նվազեցնելու համար ապագան արևային կայաններին է։ Սակայն կա մի հանրաճանաչ խնդիր․ արևային կայանները գիշերային ժամերին դառնում են անօգուտ, և սա է գլխավոր արգելքը, որ արևից ստացված էներգիայով կարողանանք ամբողջությամբ փոխարինել մեր երկրի ներմուծումը։ Այս ամիսներին տեղի է ունեցել տեխնոլոգիական մեծ ձեռքբերում։ Մարտկոցները, որոնք կուտակում են արևային էներգիան և երեկոյան բաշխում բնակչությանը, սկսել են արտադրվել մի հումքից, որը շատ տարածված է մեր երկրում՝ աղից։
Նատրիումային (աղային) ակումուլյատորները շատ էժան են ու էֆեկտիվ և կարող են լուծել մեր երկրի էներգետիկ անկախության հարցը։ Հնդկական Reliance ընկերությունը 9 միլիարդ դոլար է ներդրել այս նախագծի մեջ և մինչև հաջորդ տարվա սկիզբ կկարողանա մեկնարկել այս հարցի լուծումը։
Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է։ Մեզ մնում էր միայն ունենալ մեծ ընկերություններ, որոնք ներդրումներ կանեին այս ոլորտը զարգացնելու համար։ Իսկ մեր պետության ղեկավարը 40 տարի առաջ կառուցված ցեմենտի գործարան ու սպորտդահլիճ է պետականացնում։ Քյաբաբանոցները դեռ չեն պետականացնում, բարեբախտաբար»։

«Աննա Հակոբյանը որոշել է ռեբրենդինգի ենթարկվել». Սամվել Աշոտյան
400:00
«Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է». Նարեկ Կարապետյան
59Երեկ, 23:24
«Եթե հայերը այս արաբ կնոջ չափ էլ չկան, ո՞ւմ է պետք իրենց գոյությունն այս աշխարհում». Արգիշտի Կիվիրյան
78Երեկ, 22:54
Պուտինը հայտարարել է, որ Կալինինգրադի մարզի անվտանգությունը կապահովվի բոլոր միջոցներով
98Երեկ, 22:41
«5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի՞ համար». Սուրեն Սուրենյանց
83Երեկ, 21:54
Թրամփը և Զելենսկին կհանդիպեն հուլիսի 28-ին
168Երեկ, 21:52
Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանված մարդկանց թիվը հասել է 220,000-ի
194Երեկ, 21:23
«Կիևյան օպորտունիստի գործողությունները չեն կարող անպատասխան մնալ». Արաղչի
167Երեկ, 20:24