Պուտինը հայտարարել է, որ Կալինինգրադի մարզի անվտանգությունը կապահովվի բոլոր միջոցներով

Կալինինգրադի մարզի անվտանգությունն սպառնալիքի դեպքում կապահովվի ռուսական բոլոր հասանելի հնարավորություններով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում նավատորմի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ։
«Ցանկացած սպառնալիքի դեպքում Կալինինգրադի մարզի անվտանգությունը կապահովվի ռուսական բոլոր հասանելի հնարավորություններով։ Սակայն Բալթյան նավատորմը պետք է լինի առաջնագծում», - ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ նավատորմին տրվել են համապատասխան առաջադրանքներ և հույս է հայտնել, որ դրանք պատշաճ կերպով կատարվում են։
Մայիսին Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիշը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ունի միջոցներ՝ անհրաժեշտության դեպքում «քանդելու ռուսական ՀՕՊ բազաները և հրթիռային համակարգերը» տարածաշրջանում։ Պուտինը պատասխանել է՝ ասելով, որ Ռուսաստանն ունի բոլոր միջոցները՝ «գետնին հավասարեցնելու նրանց, ովքեր դա կփորձեն»։
Դեկտեմբերին Պուտինը հայտարարել է, որ Կալինինգրադի մարզը շրջափակելու փորձերը «կհանգեցնեն հակամարտության աննախադեպ սրացման» և այն կբարձրացնեն բոլորովին այլ մակարդակի, հնարավոր է՝ հանգեցնելով լիարժեք զինված հակամարտության։ Նրա խոսքով՝ Մոսկվան «կոչնչացնի» նման սպառնալիքները։

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված նկարը հեռացվել է Արտենիի դպրոցի մուտքի պատից
2718:06
«Զարգացած երկրներում էկոլոգիան լուրջ չի ընկալվում, իսկ աղքատ երկրներում թքած ունեն այդպիսի «ձևականությունների» վրա». Գևորգ Դանիելյան
5217:36
«Հայաստանն ընկել է շատ վատթար վիճակի մեջ»․ Ոսկան Սարգսյան
6916:00
«Սա հերթական հարձակումից առաջ կեղծ ժողովրդավարության շղարշ է»․ Կարապետ Պողոսյան
7414:48
«Սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք»․ Սամվել դպիր Գրիգորյան
7313:24
«Հայաստանի դեմ այս երկրների IP-ներից DDOS հարձակումներ են գալիս»․ Սամվել Հայրապետյան
8613:06
«Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ՝ Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան
9612:12
«Իրավական լուրջ պատասխանատվությունից չի խուսափելու հանցագործը»․ Նաիրի Հոխիկյան
8711:48