ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության

ՀՀ ԱԱԾ-ն 4 միլիոն 571 հազար 680 դրամի պայմանագրեր է կնքել ավտոպահեստամասերի ձեռքբերման նպատակով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված տվյալներից։
Ավտոպահեստամասերի ձեռքբերման համար կնքվել է 5 պայմանագիր՝ «ԱՁ Սարուխան Բրուտյան Մուշեղի», «Արտեմ Բալդրյան ԱՁ»-ի, «ԱՁ Տիգրան Մամիկոնյան»-ի և «ՄՈԴԱՓ» ՍՊԸ-ի հետ։ Տեղեկացվում է, որ պայմանագրերը կնքվել են էլեկտրոնային աճուրդի եղանակով։
Ձեռք բերված ավտոպահեստամասերը հիմնականում Չինաստանից, ՌԴ-ից, Գերմանիայից և Թուրքիայից են։ Պայմանագրերում նշված է, որ պահեստամասերը պետք է լինեն չօգտագործված՝ նոր վիճակում։
Նշվում է նաև, որ ավտոպահեստամասերի տեսականին բազմազան է՝ ներառյալ ռելեներ, առանցքակալներ, «Սադկո-33081» (դիզելային) ավտոմեքենայի համար նախատեսված մասեր, ջրի մղիչներ, հալոգենային լամպեր, ապակեմաքրիչի խոզանակներ և այլն։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
205Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
61913.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
100212.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
37812.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32512.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
72911.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
34311.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41610.10.2026, 13:12