Կիրակի, 14 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
49
Այսօր, 14:48

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է. «Նոր նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։
Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը ծառայության է նշանակվել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմում։
Հոգեշնորհ Տ. Սեպուհ աբեղա Ասատրյանը և Արժանապատիվ Տ. Մեսրոպ քահանա Օհանյանը ծառայության են կոչվել Ֆրանսիայի հայոց թեմում»: