«ԱՄՆ-ն այս քայլով չի պարտվել, ինչպեսև՝ Իրանը»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շատերը շտապում են ԱՄՆ-Իրան համաձայնության հասնելու մասին հայտարարությունը որակել որպես ԱՄՆ-ի ռազմավարական պարտություն։
Ես վստահորեն պնդում եմ, որ ԱՄՆ-ն այս քայլով չի պարտվել, ինչպես և Իրանը չի պարտվել։
Պարտության կամ հաղթանակի մասին կխոսեն նրանք, ովքեր պատկերացում չունեն, թե կողմերը ինչ ու ինչպես են արել, անում և անելու։
Վաշինգթոնի ընտրության մասին գրել եմ իմ հոդվածում դեռ մարտին, որը ապրիլին արդեն ուղարկեցի միջազգային հարաբերությունների հեղինակավոր հանդեսներից մեկում գրախոսման։
Հոդվածում քննարկվում էր Վաշինգտոնի ռազմավարական նպատակները Չինաստանի հետ մրցակցության համապատկերում, որտեղ Վաշինգտոնի համար լավագույն լուծումը առաջարկվել էր Մերձավոր Արևելքում «դեստրուկտիվ ուժը» փոխարկել «կոնստրուկտիվ ուժով»։
Իմ տպավորությամբ Վաշինգթոնը հենց այդ ճանապարհով է գնում, և եթե այո, ապա ապագայում կտեսնենք նաև Իրանի հետ հարաբերությունների որակի փոփոխություն, որը շատ ավելի հետագա նպատակներ ունի, քան պարզապես Իրանի հետ հակամարտության ավարտը:
ԱՄՆ-ի համար հիմնական խնդիրը մնալու է Իսրայելի հետ հարաբերությունների այնպիսի զարգացումը, որպեսզի Իսրայելը իրեն խաղից դուրս զգալով չգնա նոր էսկալացիայի»:

«Ինչո՞ւ է վերջին ընտրություններին Արևմուտքն այդքան բացահայտ աջակցել գործող ռեժիմին»․ Արտակ Զաքարյան
2517:30
«ԱՄՆ-ն այս քայլով չի պարտվել, ինչպեսև՝ Իրանը»․ Արա Պողոսյան
3917:12
«ՌԴ-ի համար կարևոր է, որ ՀՀ-ի հետ պահպանվեն բարիդրացիական հարաբերությունները»․ Նարիշկին
5616:22
«Մանդատ վերցնելով՝ ընդդիմությունը կդառնա ՔՊ-ի կեղծիքներն օրինականացնող գործիք»․ Նաիրի Հոխիկյան
4716:00
«Արթուր Վանեցյանն առողջական խնդիրներ է ունեցել». Բաբկեն Հարությունյան
10115:48
«Հաջիևը Դիլիջանի այն վայրում էր, որը Ռուբեն Վարդանյանի ներդրումներով դարձել է ՀՀ այցեքարտը»․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)
5115:36
«Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի Արևմուտքի օգնության վրա»․ Նարիշկին
8215:27
«Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնությունը կարևոր խթան է մեր երկրի համար»․ Արտակ Զաքարյան
5315:18