«Եվրաչինովնիկներին Հայաստանը հետաքրքրում է բացառապես որպես հակառուսական գործիք». Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի գեբելսյան քարոզչության փոշու ազդեցության տակ գտնվող «ինքնիշխանասերները», որոնց բաղձալի նպատակն է եվրավասալի կարգավիճակ ստանալը, այս լուրը չեն ընկալի: Քանի որ իրենք ապրիորի չեն կարող հավատալ, որ գլոբալիստ եվրաչինովնիկները երբեք էլ նպատակ չեն ունեցել Հայաստանի հետ վիզաների ազատականացման ռեժիմ սահմանել: Այնպես ինչպես նպատակ չունեն մի 6 անգամ խոստացած 2 միլիարդից ավել եվրոն Հայաստան ուղարկել։
Եվրաչինովնիկներին Հայաստանը հետաքրքրում է բացառապես որպես հակառուսական գործիք։ Ոմանք սիրով կատարում են այդ գործիքի դերը։
Ուղղակի նման խոսակցություններով պատրանք են ստեղծում, թե իբր մինչև կոկորդը ավտորիտարիզմի մեջ խրված Փաշինյան Նիկոլի ռեժիմը Եվրոպական ուղղությամբ է շարժվում: Միակ եվրոպական համակարգը որ ունի Նիկոլ Փաշինյանի ռոժիմը՝ գեբելսյան քարոզչությունն է»:

ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում
4421:54
«Ադրբեջանի ներսում ամեն սոցիալական սրման ժամանակ արտաքին թշնամու վրա են սլաքներ ուղղում». Անժելա Էլիբեգովա
5920:30
ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ Աշոտ Բադալյանի հետ
5919:54
Յուժնո-Սախալինսկում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ճապոնացի լրագրող
12319:19
Հայաստանի պատմության թանգարանը պարզաբանում է տարածել
7618:54
«Ա՛յ սումալացի աղջիկ, դու ո՞վ դարձար, որ հակադրվես Թրամփին»․ Տիգրան Դավուդյան
8617:42
Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
7817:24
«Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները»․ Սոֆյա Հովսեփյան
8116:18