Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին ոչ միայն զրկեց խորհրդարան մտնելու հնարավորությունից՝ ԿԸՀ-ի միջոցով գողանալով ԲՀԿ-ի ձայները, այլև մտադիր է Ծառուկյանին սնանկացնել։ Մեկ շաբաթից ավելի է՝ ՊԵԿ-ը համատարած ստուգումներ է իրականացնում Ծառուկյանի և նրա ընտանիքի հետ կապվող բոլոր օբյեկտներում։
Մի կողմից՝ հավանաբար փորձում են Ծառուկյանին քաղաքականապես չեզոքացնել, թույլ չտալ, որ հետընտրական ակտիվություն դրսևորի, մյուս կողմից՝ Փաշինյանն իր սիրած գործով է զբաղվում՝ փորձում է խլել իր դեմ դուրս եկած անձի ունեցվածքը։ Նաև կապիտալի վերաբաշխում են իրականացնում երկրով մեկ:
Երեկ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հպարտությամբ հայտարարեց, որ անվավեր են ճանաչել Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատան՝ 2014 թվականին տրամադրված լիցենզիան: Օրեր առաջ էլ դատախազությունը գործընթաց է սկսել «Արարատցեմենտի» մասնավորեցման հետ կապված: Նման անթաքույց քաղաքական հետապնդումներ ընդդիմադիր ուժի հանդեպ, որն ընտրություններին է մասնակցել, ՀՀ քաղաքացիները չեն հիշում»:

«Փաշինյանին խորհուրդ է տրվել բավարարել Ադրբեջանի նախապայմաների կատարումը»․ Վարդան Բալյան
2000:24
«Արդեն ճշգրտությամբ կարելի է գուշակել կուսակցափոխ և «անկախ» պատգամավորների անունները»․ Կարեն Հեքիմյան
2700:06
«Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը»․ Սուրեն Սուրենյանց
43Երեկ, 23:36
«ՀՀ անձնագրով ընդամենը 64 երկիր կարող ենք այցելել առանց վիզայի»․ Արտակ Զաքարյան
63Երեկ, 23:00
«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ-ի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան
60Երեկ, 22:06
«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
71Երեկ, 21:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
83Երեկ, 20:42
«Մի՛ լռեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին»․ Խաչիկ Գալստյանի ուղերձը
94Երեկ, 20:18