Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև

ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
236
Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ., 00:48

Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 21-ին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի համար նախատեսված պարգևատրման գումարը բաշխելու վերաբերյալ։

Կարգադրության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 16-ի N 1062-Ն որոշմամբ Ազգային ժողովի համար նախատեսված պարգևատրման գումարը կբաշխվի ԱԺ պատգամավորների, պետական ծառայողների և աշխատողների միջև՝ համաձայն կարգադրությանը կից հավելվածի։