«Աստծո սիրուն, կլինի՞ չերդվեք»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում:
2021թ.-ին, Նիկոլի ձևավորված աղետաբեր կառավարությունը, իբրև թե երդվել էր «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման...»
(ըստ օրենքում ամրագրված տեքստի):
Արտաքին տերերի թելադրանքով մեր համազգային նպատակները ձախողելուց, ոտնահարելուց և դավադիր քաղաքականության արդյունքում՝ թշնամուն հանձնելուց հետո, հիմա էլ որոշել են ուրիշ բանի համար երդվել:
2021թ. կառավարությունը երդվում էր, որ Արցախը հայկական պետք է լիներ, նրա ինքնորոշման իրավունքն ու կարգավիճակը ԵԱՀԿ քննարկման հարց պետք է լիներ, որ արցախցին՝ Արցախում պետք է ապրեր...
(Կառավարության գործունեության 2021-26թթ. ծրագիր):
Դրժե՞լ են արդյոք երդումը՝ թող իրենք ասեն:
2021թ․ նրանց երդումը ենթադրում էր նաև, որ պետք է հարգվեր ՀՀ սահմանադրությամբ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեցեցու բացառիկ առաքելությունը: Նրա միաբանության ու ինքնավարության դեմ պետական մակարդակով արշավանքներ չպետք է արվեին:
Դրժե՞լ են արդյոք երդումը՝ թող իրենք ասեն:
2021թ․ նրանց երդումը ենթադրում էր, որ Հայաստանի և Սփյուռքի միջև գործակցությունը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարերը, հավասարակշռված արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը պետք է առաջնահերթություններ լինեին: (Կառավարության գործունեության 2021-26թթ. ծրագիր):
Հանուն համազգային նպատակներ և հզոր Հայաստանի երդում տված կառավարությունն այսօր, հրաժարվել է համազգային նպատակներից: Հայրենիքի հզորացման համար երդում տված կառավարությունն անգամ «Հայրենիք» բառի ընկալումից է սկսել վախենալ՝ այն փոխարինելով «իրական Հայաստանով»:
Այժմ որոշել են փոխել տեքստը: Ու երդումը դրժածները նոր տեքստով երդում են պատրաստվում տալ: Էլ չեն ուզում երդվել հանուն համազգային նպատակների, որովհետև դրանք գրեթե ոչնչացրել են:
Հիմա ցանկանում են երդվել «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման...», ինչպես նաև երդվելու են «...գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»:
Աստծո սիրուն, կլինի՞ չերդվեք: Կյանքը ցույց է տալիս, որ ձեր երդումներից հետո մեր ժողովուրդը միայն կորուստ, ավեր ու ձախողում է ունեցել»:

«Փաշինյանին խորհուրդ է տրվել բավարարել Ադրբեջանի նախապայմաների կատարումը»․ Վարդան Բալյան
2000:24
«Արդեն ճշգրտությամբ կարելի է գուշակել կուսակցափոխ և «անկախ» պատգամավորների անունները»․ Կարեն Հեքիմյան
2700:06
«Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը»․ Սուրեն Սուրենյանց
43Երեկ, 23:36
«ՀՀ անձնագրով ընդամենը 64 երկիր կարող ենք այցելել առանց վիզայի»․ Արտակ Զաքարյան
63Երեկ, 23:00
«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ-ի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան
60Երեկ, 22:06
«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
71Երեկ, 21:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
83Երեկ, 20:42
«Մի՛ լռեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին»․ Խաչիկ Գալստյանի ուղերձը
94Երեկ, 20:18