«Հայաստանի իշխանությունը գիտակցաբար խորացնում է հասարակության պառակտումը»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ատելությունը եղել է, կա և մնում է փաշինյանական իշխանության ամեննասիրված «գործիքներից» մեկը։
Մի փոքր թարմացնենք այն մարդկանց հիշողությունը, ովքեր կարծում են, թե ընտրություններից հետո «ամեն ինչ ավարտվել է»։
Հիշեցնենք, որ ընտրությունների ընթացքում Գագիկ Ծառուկյանի հիմնական գաղափարական դրույթներից մեկը հասարակական համերաշխության մթնոլորտի հրատապ ձևավորման անհրաժեշտությունն էր։ Այսինքն՝ բացառել ատելության և անհանդուրժողականության սերմանումը հայկական հասարակության ներսում, քանի որ իշխանությունների կողմից արհեստականորեն հրահրվող ատելությունը անխուսափելիորեն հանգեցնելու է երկրի վտանգավոր թուլացմանը՝ ներքին և արտաքին լրջագույն մարտահրավերների պայմաններում։
Ինչպե՞ս արձագանքեց իշխանությունը Ծառուկյանի այս նախաձեռնությանը։
Ճիշտ հակառակը՝ վիրավորանքներ, զրպարտություն, հայհոյանքներ, սպառնալիքներ, Ծառուկյանի բիզնես ակտիվների նկատմամբ «ռեյդերային» զավթման փորձեր, կեղծ մեղադրանքներ, զանգվածային ձերբակալություններ, և որպես հետևանք՝ հարյուր հազարավոր հայերի ատելություն միմյանց հանդեպ։
Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների։
Ծառուկյանը նախազգուշացնում էր, որ փոխադարձ ատելության մակարդակի աճը կհանգեցնի այնպիսի հետևանքների, որ կդառնա ազգային անվտանգության սպառնալիք։
Իսկ հիմա ավելի լայն նայեք տեղի ունեցողին․ Հայաստանի իշխանությունը գիտակցաբար խորացնում է հասարակության պառակտումը, մինչդեռ մեր հակառակորդներից, օրինակ, ադրբեջանը, հակառակը՝ համախմբում է իր հասարակությունը «արևմտյան ադրբեջանի» հակահայկական գաղափարի շուրջ։
Եվ հիմա հարց։
Ո՞ւմ է ձեռնտու ներհայկական ատելության գեներացումը։
Ո՞վ է շահագրգռված, որպեսզի հայերը չլինեն միասնական էթնոքաղաքական միավոր, որը միավորված է հայակենտրոն պետականության գաղափարախոսությամբ։
Պատասխանեք այս հարցին, և դուք կհասկանաք փաշինյանական իշխանությունների վարքագծի տրամաբանությունը»։

«Այս ընտրությունները Նիկոլ Փաշինյանի համար բացառապես իշխանության պահպանման ընտրություններ էին»․ Արմեն Հովասափյան
415:12
Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել
7514:57
«Հայաստանի իշխանությունը գիտակցաբար խորացնում է հասարակության պառակտումը»․ Արման Աբովյան
3614:42
«Աստծո սիրուն, կլինի՞ չերդվեք»․ Արտակ Զաքարյան
4414:36
«Ոչ ոք իրավունք չունի թուրքական պետությանը թելադրել, թե ինչպես գործել»․ Բահչելի
7114:29
«Եթե ձեր քաղաքական լիդերին մեղադրեին պետական դավաճանության մեջ, դուք կլռեի՞ք»․ լրագրողը՝ Արմեն Փամբուխչյանին (տեսանյութ)
5314:12
«Իշխանությունն ու «կիսաբաց լուսամուտների» իրենց գործընկերները սադրեցին»․ Աննա Ավետիսյան (տեսանյութ)
3713:42
«Բորենիների նման 100 հոգով հարձակվեցին, խփեցին»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
5813:36