«Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը»․ Արթուր Պապյան

Մեդիափորձագետ Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։ Առաջին հայացքից հնչում է տեխնիկական ու անմեղ՝ «պայքար ստվերի դեմ», «հեռախոսների գողության կանխում»։ Բայց եկեք տեսնենք ինչ է նախատեսվում իրականում.
1. Ստեղծվելու է մի հսկա բազա, որտեղ կապվելու են ձեր անձնագիրն ու անձնական տվյալները, ձեր հեռախոսի կոդը (IMEI) և ձեր բոլոր SIM/eSIM քարտերը։ Սա պարզապես հարկային գործիք չէ. սա պետությանը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում։
2. Եթե ամեն րոպե 2.5 միլիոն օգտատիրոջ տվյալ պարունակող այդ բազան խափանվի, օպերատորները ստիպված են լինելու անջատել ձեր կապը։ Իսկ մենք գիտենք, թե ինչպես են աշխատում պետական բազաները, օրինակ՝ առաջին դասարանցիների գրանցման բազան, որը այս շաբաթ ընդամենը մի 20,000 ծնողի պիտի միաժամանակ սպասարկեր, բայց ուղղակի չեր աշխատում։
3. Նախագծում կա վտանգավոր մի կետ՝ Ադմինիստրատորը կարող է այս բազայի տվյալներով «թվային այլ ծառայություններ» մատուցել պետական ու տեղական մարմիններին կամ նույնիսկ մասնավոր ընկերություններին։ Այսինքն՝ տվյալները, որոնք հավաքվում են իբր «մաքսանենգության դեմ պայքարի» համար, վաղը կարող են օգտագործվել բոլորովին այլ՝ մեզ անհայտ նպատակներով։
4. Մեկ տեղում ամբողջ հանրապետության հեռախոսների ու քաղաքացիների տվյալների կենտրոնացումը երազանք է ցանկացած կիբեռհանցագործի համար։ Եթե այս բազան կոտրվի (իսկ անխոցելի համակարգեր չկան), յուրաքանչյուրիս անվտանգությունը կդրվի հարվածի տակ։
Իսկ հիմա ամենակարևորը. նախագծի հեղինակները պնդում են, որ սա կօգնի գողությունների դեմ։ Եկեք անկեղծ լինենք.
Ձեզնից քանիսի՞ կամ ձեր ընկերների հետ է պատահել այսպիսի դեպք․ գողացել են հեռախոսը, դուք տուփով, IMEI կոդով դիմել եք ոստիկանություն, բայց այդպես էլ ոչ մի օգնություն չեք ստացել։ Մինչդեռ սիրտս վկայում է՝ եթե խոսքը ցուցարարների կամ քննադատ լրագրողների մասին լինի, հինգ րոպեից IMEI-ով տեղը կհայտնաբերեն ու մասկի֊շոու կանեն»։

«Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը»․ Արթուր Պապյան
4409:54
Ռուսաստանը սահմանափակել է հայկական բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի ներմուծումը
6009:40
«Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել». Գառնիկ Դանիելյան
97Երեկ, 21:18
«Գևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու առևտրատնտեսական ֆորումին»․ Լիլիթ Շաբոյան (լուսանկար)
104Երեկ, 11:42
«Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան
115Երեկ, 01:06
«Մենք շարունակում ենք գեղցի-շուստրյակի մեր գործելաոճը»․ Գագիկ Համբարյան
145Երեկ, 00:36
Բենզինի գների ռեկորդային աճ է գրանցվել Ռուսաստանում
19624.06.2026, 23:16
Ոսկու գներն իջել են մեկ ունցիայի համար 4000 դոլարից ցածր
17024.06.2026, 20:05