«Սահմանափակում են քաղաքացիների իրավունքները՝ առանց ապացուցված անհրաժեշտության»․ Մհեր Կարագոզյան

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր մենք կառավարությանը ներկայացնում ենք երկու հստակ պահանջ։
Առաջինը՝ պաշտպանել կիբեռհանցագործություններից և ներդրումային խարդախություններից տուժած քաղաքացիներին։
Հազարավոր մարդիկ կորցրել են իրենց խնայողությունները, տարիների աշխատանքով վաստակած գումարները, շատերը նույնիսկ հայտնվել են վարկային ծանր բեռի տակ։ Իսկ պետությունը, ցավոք, մինչ օրս չի ստեղծել արդյունավետ մեխանիզմներ, որոնք կօգնեն վերականգնել այդ մարդկանց իրավունքները։
Մենք պահանջում ենք ստեղծել պետական թիրախային հիմնադրամ, որը գործուն մեխանիզմներով կաջակցի և կփոխհատուցի այս հանցագործություններից տուժած քաղաքացիների կորուստները։ Պետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացուն։
Երկրորդ պահանջը վերաբերում է IMEI կոդերի միասնական շտեմարանի ստեղծմանը։
Մենք անընդունելի ենք համարում, որ այն պետությունը, որը դեռ չի կարողանում արդյունավետ պաշտպանել քաղաքացիներին կիբեռհանցագործություններից, այսօր փորձում է հավաքագրել բոլոր քաղաքացիների բջջային հեռախոսների IMEI կոդերը։
Այս նախագիծը, մեր գնահատմամբ, պարունակում է անձնական տվյալների պաշտպանության, գաղտնիության և անհամաչափ վերահսկողության լուրջ ռիսկեր։
Մենք ասում ենք՝ ոչ այնպիսի լուծումներին, որոնք սահմանափակում են քաղաքացիների իրավունքները՝ առանց ապացուցված անհրաժեշտության։ Հանցագործությունների դեմ պետք է պայքարել արդյունավետ իրավապահ աշխատանքի միջոցով, ոչ թե քաղաքացիների նկատմամբ լրացուցիչ վերահսկողություն սահմանելով»։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
199Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
60313.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
98712.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
37212.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32212.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
72211.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
34011.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41310.10.2026, 13:12