«Ազգային իշխանության անելիքներից մեկը պետք է լինի սոցիալական ցանցերի մուտքերը սահմանափակելը»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «2015 թվականից Իրան տարեկան առնվազն 2 անգամ այցելում եմ և ամեն անգամ համոզվում, թե ինչու է այդ երկրի բնակչությունը քիչ ենթարկվում արտաքին քարոզչական ազդեցություններին, իսկ վերջին 2 տարվա ընթացքում՝ նաև այդքան ամուր կպած սեփական երկրին ու ավանդույթներին։
Իմ կարծիքով, հիմնական պատճառը ինտերնետի ու հատկապես սոցիալական ցանցերի սահմանափակ հասանելիությունն է։
Ամեն անգամ Իրանում ես բախվում եմ այդ խնդրին։ Չկա նորմալ արագությամբ ինտերնետ, իսկ եղածով էլ չես կարող սոցցանցեր կամ բազմաթիվ այլ կայքեր մտնել, եթե չես օգտագործում հատուկ vpn:
Ինտերնետի սահմանափակումները շրջանցող այդ ծրագրերն էլ պարբերաբար ստուգվում են իրանական հատուկ ծառայությունների կողմից ու «վնասազերծվում»:
Ստացվում է, եթե մարդը ուզում է ինտերնետից օգտվել և հատկապես սոցցանցերում լինել, պետք է երկար ժամանակ ու նյարդեր ծախսի, մանավանդ, որ WI-FI -ը և VPN-ը անընդհատ անջատվում ու միանում են։
Այս իրավիճակում շատերն ուղղակի մի կողմ են շպրտում հեռախոսները, հրաժարվում վիրտուալ իրականությունից ու վերադառնում իրական կյանք, սկսում շրջել սեփական երկրում, ճանաչել հայրենիքը, շփվել հայրենակիցների հետ, տեսնել իրականությունը ոչ թե ֆեյսբուքով, այլ հենց այն, ինչ կա, շոշափելով։
Այդ իրավիճակում մարդիկ սկսում են ավելի հստակ գնահատել իրենց ունեցածը և պատերազմի դեպքում ոչ թե Ֆեյսբուքում գոռում են «հաղթելու ենք», այլ գնում են կռվելու հանուն այն հողի, որը ճանաչում են, որի պատմությունը գիտեն և որը թանկ է իրենց համար։
Ահա թե ինչու կարծում եմ, որ Հայաստանում էլ եթե մի հրաշքով բնակչությունը հասկանա, որ ազգային իշխանությունն ավելի լավ բան է, ապա հենց այդ ազգային իշխանության հիմնական անելիքներից մեկը պետք է լինի սոցիալական ցանցերի կործանարար մուտքերը սահմանափակելը»։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
199Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
60313.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
98712.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
37212.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32212.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
72211.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
34011.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41310.10.2026, 13:12