«Գողը գողության վրա բռնվեց»․ Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գողը գողության վրա բռնվեց.
Գրավոր հարցնում եմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին՝ Դավիթ Անհաղթ այգու հարակից մայթերից ապամոնտաժված տոմետները որտե՞ղ են։ Պատասխանում են՝ «Քանաքեռի այգիներում»։
Հարցնում եմ՝ կոնկրետ ո՞ր այգիներում։ Կրկին պատասխանում են՝ «Քանաքեռի այգիներում»։
Հետո հարցնում եմ՝ բա կից լուսանկարում պատկերված այն ո՞ր տարածքն է, որտեղ դատարկված են այդ տոմետները։ Պատասխանում են. «Վարչական շրջանը որևէ այլ տեղեկատվություն չունի»։
Փաստորեն, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «թաղապետ» Արտակ Հովակիմյանը պաշտոնապես հայտնում է, որ իր տան հարևանությամբ դատարկված Դավիթ Անհաղթ այգու հարակից մայթերի որակյալ տոմետների վերաբերյալ որևէ այլ տեղեկատվություն չունի։
Սակայն, երբ ես բարձրաձայնում էի, որ այդ տոմետները գողացվել են, նույն վարչական շրջանի աշխատակիցները մեկնաբանություններում համոզում էին, թե դրանք չեն գողացվել, այլ գտնվում են վարչական շրջանի «պահուստային, հսկվող տարածքում»։
Այսինքն՝ մեկնաբանություններում հստակ գիտեին, թե որտեղ են տոմետները, իսկ պաշտոնական գրավոր պատասխանում արդեն հայտարարում են, որ նման տեղեկատվություն չունեն»։



«Գողը գողության վրա բռնվեց»․ Արթուր Չախոյան (լուսանկար)
3214:30
«Պատերազմ անցած տղան չի կարող խուսափել հավաքներից»․ Անդրանիկ Քոչարյանը՝ որդու մասին (տեսանյութ)
5113:18
«Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք». Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
6312:00
«Սա կեղծ է»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
7310:24
Իրանում մեկնարկել է Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը (տեսանյութ)
16909:45
«Այսօր ՀՀ ողջ տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
7609:36
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8307:48
Իշխանական բլոգեր Անիտա Հարությունյանը կրակոցներ է արձակել ակումբում (տեսանյութ)
18000:48