«Երբեք սրտի դատավոր չեմ եղել»․ Նաիրա Հովսեփյան

«Երբեք սրտի դատավոր չեմ եղել, 30 տարի իրականացրել եմ արդարադատություն, նույն ձևով կշարունակեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Նաիրա Հովսեփյանը։
«Երեկ վարչապետը լրագրողներին ասում էր՝ գնացեք, պարզեք՝ դատավորներից ով ում փեսան է, ով ինչպես դարձավ դատավոր։ Հիշում ենք՝ մամուլը գրել էր, որ դուք Վճռաբեկ գնացիք Աննա Հակոբյանի հովանավորչության ներքո։ Արդյո՞ք սա Փաշինյանի ասածի տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- հետաքրքրվեց լրագրողը։
«Ես 30 տարվա դատավոր եմ, 27 տարի աշխատել եմ Առաջին ատյանի դատարանում, որևէ մեկն այդքան շատ չի աշխատել Առաջին ատյանի դատարանում, դրանից հետո գնացել Վճռաբեկ դատարան։ Այդ ամբողջ ընթացքը եղել է թափանցիկ, կարծում եմ՝ օբյեկտիվ է եղել, ցույց տվեք այն անձին, որը շատ ավելի արժանավոր էր, քան ես»,- պատասխանեց դատավորը։
Հիշեցնենք՝ դատավորների ընդհանուր ժողով է ընթանում:

«Նոր սարքավորումները փոխել են ուղեղը մարզելու անհրաժեշտությունը. ո՞նց ենք դպրոցում աշխատում կենտրոնացման վրա». Սոնա Ղազարյան
012:00
«Եվրոհանձնաժողովը լայնածավալ հաքերային հարձակման է ենթարկվել»․ # Politico
5011:49
«ՀՀ-ի սպորտում ահավոր մեծ է իներցիան, որը գալիս է Սովետական Միությունից». Արայիկ Հարությունյան
4911:24
«Քրեական վարույթով հիմնավորվել է՝ Վարդան Ղուկասյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի». Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
5711:00
«Եթե սկսում եք մեքենաները պակասեցնելուց, ապա՝ առաջինը ձեզանից». Հակոբ Բադալյան
6410:30
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5510:00
«Միայն Փաշինյանն իր քպ-ականներով կարող էր այնպես անել, որ մարդիկ սկսեն վախենալ «խաղաղություն» բառից». Արա Պողոսյան
7809:06
Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ (լուսանկար)
6208:36