«Մեռելոց օրերի ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը». Գեղամ Նազարյան

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ընդունված փոփոխություններով Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ դրանց ոչ աշխատանքային լինելու կարգավորումը կորոշի Կառավարությունը, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է նախագծի հեղինակ Գեղամ Նազարյանը։
Նազարյանի պարզաբանմամբ՝ Մեռելոց օրերի ամրագրումն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում չի նշանակում, որ դրանք մեխանիկորեն դառնում են ոչ աշխատանքային բոլոր դեպքերում։
«Մեռելոց օրերը ֆիքսվել են օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, Կառավարությունն իր որոշումով կսահմանի ազատ օրը։ Օրինակ՝ կարող է սահմանվել, որ այդ օրը ոչ աշխատանքային է, փոխարենը կաշխատեն շաբաթ օրը, կամ Կառավարությունը կարող է այլ կարգավորում տալ»,- նշել է Նազարյանը։
Ըստ այդմ՝ Մեռելոց օրերի հետ կապված աշխատանքային կամ ոչ աշխատանքային լինելու հարցը թողնվում է կառավարության հայեցողությանը։
Մեռելոց օրերը վերաբերում են Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող օրերին։

Լարված իրավիճակ՝ Շենգավիթում․ բնակիչները թույլ չեն տվել քանդել բնակելի տնակները (տեսանյութ)
5714:00
Երկրաշարժ՝ Վրաստանում
4013:30
«Վաղ առավոտից տուգանիչներին գցել են հանրային տրանսպորտի մեջ»․ Սոնա Աղեկյան
6213:00
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ (լուսանկար)
9807:30
«Գիտի՝ որ թրաշվել է, իրեն չենք ճանաչում». Մանուել Մանուկյան (տեսանյութ)
14303:12
«Փոքր մարդու սինդրոմը». Դերենիկ Մալխասյան
13502:06
«Մ.թ.ա. III հազարամյակը նշանակալից էր ողջ մարդկության համար». Մհեր Հակոբյան
14001:06
Մեսրոպ Մանուկյանը հերքել է Հ1-ի հաղորդավարուհի Տաթև Դանիելյանի հայտարարությունը (տեսանյութ)
15800:30