Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին և Հայկ Սահակյանին

Բագրատ սրբազանը (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը) Երևանի քաղաքացիական դատարանում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության անդամներ Անի Խաչատրյանին և Հայկ Սահակյանին։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ն տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Արտուշ Ավագյան) հուլիսի 1–ին մասնակի բավարարել է Բագրատ սրբազանի ներկայացրած հայցն ընդդեմ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության անդամների։
Դատարանի որոշմամբ՝ Անի Խաչատրյանից և Հայկ Սահակյանից հօգուտ Բագրատ սրբազանի կբռնագանձվի 750–ական հազար դրամ (ընդհանուր՝ 1,5 մլն դրամ)։
Ըստ դատավճռի՝ նրանցից յուրաքանչյուրից բռնագանձվող գումարից 300 հազարական դրամը սահմանվել է որպես վիրավորանքի, իսկ 450 հազարական դրամը՝ զրպարտության դիմաց վճարվող փոխհատուցում։
Բացի այդ, Անի Խաչատրյանից և Հայկ Սահակյանից հօգուտ Բագրատ սրբազանի յուրաքանչյուրից կբռնագանձվի 22. 500 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
Նշենք, որ այս դատական հայցը ներկայացվել էր քաղաքական գործիչների կողմից սրբազանի հասցեին հնչեցրած վիրավորական և զրպարտչական հայտարարությունների պատճառով»,- գրել է լրատվամիջոցը։

«Նոր սարքավորումները փոխել են ուղեղը մարզելու անհրաժեշտությունը. ո՞նց ենք դպրոցում աշխատում կենտրոնացման վրա». Սոնա Ղազարյան
012:00
«Եվրոհանձնաժողովը լայնածավալ հաքերային հարձակման է ենթարկվել»․ # Politico
5011:49
«ՀՀ-ի սպորտում ահավոր մեծ է իներցիան, որը գալիս է Սովետական Միությունից». Արայիկ Հարությունյան
4911:24
«Քրեական վարույթով հիմնավորվել է՝ Վարդան Ղուկասյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի». Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
5711:00
«Եթե սկսում եք մեքենաները պակասեցնելուց, ապա՝ առաջինը ձեզանից». Հակոբ Բադալյան
6410:30
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5510:00
«Միայն Փաշինյանն իր քպ-ականներով կարող էր այնպես անել, որ մարդիկ սկսեն վախենալ «խաղաղություն» բառից». Արա Պողոսյան
7809:06
Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ (լուսանկար)
6208:36