«Իր շուրջ տեղի ունեցողը պատմական անարդարություն է պատմական կերպարի հետ»․ Անժելա Թովմասյան

«Հայելի» ակումբի հիմնադիր-տնօրեն Անժելա Թովմասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․ «2 դրական բան կասեմ Քոչարյանի մասին իր ծննդյան օրվա կապակցությամբ։
Ես նրա հետ տետ-ա-տետ շփվել եմ 3 անգամ, բոլոր անգամներն էլ կալանավորումներից հետո։ Հեռախոսով՝ 2 անգամ, պատերազմի օրերին։
Չի եղել այդ զրույցների ընթացքում մի դեպք, որ ուղիղ հարցին պատասխանի անուղղակի, սխալ կամ հավակնոտ ձևով։ Դատարկ «ու մենք անպայմանորեն կհաղթենք»-ի փոխարեն միշտ եղել է «պետք է պայքարել, փորձել»: Թե ինչպիսի որակների մասին է սա խոսում, խելացի ընթերցողը անմիջապես կհասկանա։ Սա մեկ։
Իր շուրջ տեղի ունեցողը պատմական անարդարություն է պատմական կերպարի հետ, սակայն արդի արդար քաղաքական արդյունք է քաղաքական գործչի հետ։ Բայց (հիմա երկրորդ լավ բանը կասեմ) պատմական կերպարի շղարշը թողնելը, սեփական անձի համար արձան չդառնալն ու Երևանի ինչ-որ բլրի վրա սև ու մռայլ շենքում «իմաստուն այգեպանի» չվերածվելը՝ երկիրը սեփական անձից վեր դասելու մասին է։
Ես չգիտեմ կհոգնեն մի օր ռուսները «երկնքից ընկած» նիկոլից, կտրտմեն եվրոպացիները անպտուղ նիկոլից, կհամբերահատվեն թուրքերը իրենց նիկոլից, իրոք չգիտեմ։ Բայց գիտեմ, որ եթե Հայաստանը այդուհանդերձ մնա, Քոչարյան անունն էլ կմնա»։

«Իր շուրջ տեղի ունեցողը պատմական անարդարություն է պատմական կերպարի հետ»․ Անժելա Թովմասյան
3109:54
«Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը»․ Էդուարդ Շարմազանով
4409:42
Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն
5109:06
«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
325Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
194Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
225Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
228Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
188Երեկ, 00:12