Կիրակի, 05 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Մատ են թափ տալիս, թե՝ դուք ձեր հալը հլը կտեսնեք»․ Գեղամ Նազարյան

«Մատ են թափ տալիս, թե՝ դուք ձեր հալը հլը կտեսնեք»․ Գեղամ Նազարյան
48
Այսօր, 10:18

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընտրակաշառք բաժանողները, որքան հեռանում ենք հունիսի յոթից, այնքան լաչառ ու ագրեսիվ են դառնում։ Երբ իրենց հիշեցնում ես, թե ինչ են արել, լաչառավարի բղավում են՝ դատարանի որոշում չկա կամ հիշեցնում են, որ մենք հին ծանոթներ ենք, իսկ որ հին ծանոթ ենք, ուրեմն չենք կարող հիշեցնել ընտրակեղծարարության մասին։
Մի խոսքով, կեղտոտ խաղ են խաղում։ Ճիշտ այնպես, ինչպես խաղում էր Պարագվայը Ֆրանսիայի դեմ։ Նրանք որոշել էին ծեծել ֆրանսիացիներին։ Իսկ ֆրանսիացիները լավ ֆուտբոլ խաղացին, միաժամանակ սկսեցին ծեծել ցինիկ պարագվայցիներին։ Ֆուտբոլ խաղալով և պարագվայցիներին դաստիարակելով Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Մբապեն էլ իր որերորդ գոլը խփեց։
Մի քանի այսպես կոչված քաղաքական ուժեր էլ մատ են թափ տալիս, թե դուք ձեր հալը հլը կտեսնեք։ Որ երկար չմեկնաբանենք, ասեմ, որ հայտարարությունը համատեղ ստորագրել են նաև ԱԺԲ-ն, (պատկերացնում եք չէ, հիշում եք չէ ով են), ընտրակեղծիքի մեջ թաթախված ուժեղներն ու բարգավաճները։
Նույն կերպ էլ Ֆրանսիայի հակառակորդներն են այսօր բղավում, թե բա մրցավարները օգնեցին Ֆրանսիային։ Ամոթ է։ Ավելի լավ է լռեք։
Ինչ վերաբերում է Կանադա-Մարոկկո խաղին, ապա Մարոկկոն պետք է հաղթեր և հաղթեց։
Կանադային էլ շնորհակալություն գեղեցիկ ու ազնիվ ֆուտբոլի համար»։

Աղբյուրը`   Գեղամ Նազարյան