Թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով

ՇՄՆ-ն տնտեսվարողներին տեղեկացնում է, որ 2026 թվականի հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու կարևոր վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ nature.e-gov.am հարթակի միջոցով։
«Թվային ձևաչափով կիրականացվեն՝
Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման կամ պահպանման սահմանաքանակների նախագծերի հաստատումը (ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2291-Ն որոշում),
Վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիայի և ներդիրների տրամադրումը (ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշում)։
Ինչո՞ւ է այս փոփոխությունը կարևոր
Թվային հարթակի ներդրումը կարևոր քայլ է թափոնների կառավարման համակարգի արդիականացման և ոլորտի առավել արդյունավետ կառավարման ուղղությամբ։
Տնտեսվարողների համար այն հնարավորություն է տալիս՝
բացառել թղթային փաստաթղթաշրջանառությունը,
խնայել ժամանակ և վարչարարական ռեսուրսներ,
ցանկացած պահի ստանալ և ներբեռնել հաստատված փաստաթղթերը՝ QR կոդով վավերացված տարբերակով։
Պետության և շրջակա միջավայրի համար այն ապահովում է՝
թափոնների շարժի առավել ամբողջական և թափանցիկ հաշվառում,
ապօրինի շրջանառության կանխարգելում,
թափոնների ոչ միայն տեղադրման, այլև ժամանակավոր պահպանման (պահեստավորման) նկատմամբ առավել արդյունավետ վերահսկողություն,
շրջակա միջավայրի աղտոտման ռիսկերի նվազեցում։
Կարևոր նորամուծություններ
Հայտերը կարող են ներկայացվել նաև լիազորված անձի միջոցով՝ կցելով լիազորագրի էլեկտրոնային պատճենը։
Վերացվել է փաստաթղթերի ձևանմուշներում կնիքի պարտադիր կիրառման պահանջը։
Խնդրում ենք 2026 թվականի հուլիսի 9-ից բոլոր հայտերը ներկայացնել բացառապես https://nature.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով»,- նշված է հայտարարության մեջ։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
199Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
60313.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
98712.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
37212.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32212.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
72211.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
34011.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41310.10.2026, 13:12