Կյանքից հեռացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը

75 տարեկանում կյանքից հեռացել է բրիտանացի փոփ երգչուհի Բոնի Թայլերը։ Մայիսին նա հոսպիտալացվել էր Պորտուգալիայի Ֆարու քաղաքի հիվանդանոցում, որտեղ ենթարկվել էր աղիների անհետաձգելի վիրահատության։ Վիրահատության պատճառով երգչուհուն արհեստական կոմայի մեջ էին պահում։ Հունիսի կեսերին նրան դուրս էին բերել կոմայից, սակայն նրա վիճակը շարունակում էր մնալ ծանր։
Երգչուհու պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ նա անսպասելիորեն մահացել է նախորդ գիշեր՝ հիվանդանոցում, որտեղ շարունակում էր բուժումը։
Բոննի Թայլերը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1970–1980-ական թվականներին՝ շնորհիվ այնպիսի հիթերի, ինչպիսիք են «Total Eclipse of the Heart»-ը, «Holding Out for a Hero»-ն և «It's a Heartache»-ը։ Երգչուհին թողարկել է 18 ալբոմ, որոնցից վերջինը՝ «The Best Is Yet to Come»-ը, լույս է տեսել 2021 թվականին։

«Միսս Տիեզերք-2026» մրցույթում հաղթել է Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը (տեսանյութ)
67125.11.2026, 12:49
Իսպանիայի Ազգային դատարանը համաձայնել է քննել Խուլիո Իգլեսիասի դեմ հայցը
168018.11.2026, 17:48
Էնն Հեթեուեյը երրորդ անգամ մայր է դարձել
253418.11.2026, 17:18
«Էրդողանի բանանը դրեց ծոցագրպանը, ջան, բանան ջան»․ հումորային տեսահոլովակ (տեսանյութ)
91017.11.2026, 14:36
«Իմ հաղթանակը դեռ առջևում է»․ Մգեր Արմենիա (տեսանյութ)
91416.11.2026, 09:42
Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
817228.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
200124.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
204223.10.2026, 11:24