«Խաղաղությունն ունի մեկ բանաձև` ուժերի բալանս»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատրաստվել խաղաղությանը՝ նշանակում է պատրաստ լինել պատերազմին ավելի լավ, քան հակառակորդը։
Խաղաղությունն ունի մեկ բանաձև՝ ուժերի բալանս։ Առանց ուժերի հավասարակշռության՝ կա‘մ քեզ կգրավեն զենքով, կա‘մ կգրավեն առանց զենքի։ Երրորդ տարբերակի հավանականությունը ընդամենը 0.1% է։
Ջ. Նայը «Future of power» գրքում գերտերության և փոքր պետության հարևանությունը նկարագրում է որպես «փղի և մկան հարևանություն»՝ ԱՄՆ-ի և Կանադայի օրինակով։ Ասվում է, թե կանադացիներն ԱՄՆ-ի հետ հարևանությունը համեմատում են փղի հետ հարևանության՝ երբ փղի ամեն շարժում ցնցումներ է առաջացնում մկան մոտ, ու կա վտանգ, որ անգամ առանց ցանկության կարող է վնասել փիղն իր շարժման ժամանակ։
Իսկ ահա ըստ Հ. Շոուֆենի, պետությունների միջև մրցակցությունը առավելապես կախված է նրանց Համապարփակ ազգային ուժից: Այստեղ էականը ոչ թե առկա նյութական ռեսուրսներն են, որոնք ստատիկ են, այլ այդ ռեսուրսներն իրական ազդեցության փոխարկելու պետության կարողությունը։ Հոլանդիան, որ մայրցամաքային փոքր պետություն էր, ուժ պրոյեկտելու կարողության շնորհիվ դարձել էր իր ժամանակի գերտերություն։
Այսինքն՝ ոչ թե Հայաստանը չի կարող Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռություն հաստատել, որովհետև չունի նավթ, գազ, 9 մլն բնակչություն կամ Թուրքիայի, Պակիստանի և Իսրայելի նման դաշնակից, այլ Հայաստանը չի հաստատում Ադրբեջանի հետ ռազմական, քաղաքական հավասարակշռություն, որովհետև իր ունեցած ինստիտուցիոնալ կարողությունները (դեգրադացված պետական ինստիտուտներ, հասարակության պառակտում, իդեալներից զուրկ և ապագայի հավակնությունների ու տեսիլքի բացակայությամբ էլիտաներ, ճգնաժամային կառավարման հմտություններ, մոբիլիզացիոն ներուժ և այլն) թույլ չեն տալիս ունեցած ռեսուրսները փոխարկել իրական ազդեցության»։

«Այս ծաղրածուները պետք է «շարժվեն», հակառակ դեպքում հետևանքները Կանադայի համար ՇԱՏ ՎԱՏ կլինեն». Թրամփ
3500:04
«Միայն Ուկրաինան պետք է որոշի արդար խաղաղության պայմանները»․ Անտոնիու Կոշտա
96Երեկ, 22:12
«Եթե հանկարծ «հայկական» «Թրիփփ»-ով չհաջողվի Սյունիքը կտրել, ապա դա կարվի Տիգրանաշենով». Արթուր Դանիելյան
75Երեկ, 21:24
«Քոչարյանասերժական կլանը պետք է օր առաջ ունեզրկվի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
108Երեկ, 17:30
«Իրական քրիստոնյան չի կարող Սաղմոս արտասանել ու հաջորդ վայրկյանին ատելության քարոզ անել». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
99Երեկ, 17:18
«4-րդ Հանրապետության համար կադաստրի վկայական է խնդրելու Ադրբեջանից և Թուրքիայից»․ Ոսկան Սարգսյան
75Երեկ, 17:12
«Որպեսզի իմանանք ՀՀ կառավարության օրակարգը, Բայրամովի թվիթերն ենք նայում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
104Երեկ, 17:00
Ընդդիմադիրները զայրացան ու լքեցին նիստերի դահլիճը (տեսանյութ)
97Երեկ, 16:54