«Որոշ ընդդիմադիրներ ինչո՞ւ են անձնվիրաբար պաշտպանում Պապիկյան Սուրոյին». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուզում եմ հասկանալ, թե որոշ ընդդիմադիրներ ինչո՞ւ են անձնվիրաբար պաշտպանում Պապիկյան Սուրոյին։
Ու քանի որ սա առաջին անգամ չէ, որ նկատում եմ, իրավունք ունեմ, չէ՞, կասկածելու, որ դա ոչ թե անհեռատեսության, այլ ինչ-որ հաշվարկի արդյունք է։
Բացատրեմ. հիշո՞ւմ եք 2023-ի հունվարին Ազատ գյուղի տներից մեկում տեղակայված 15 զինվոր էին զոհվել հրդեհում։ Ակնհայտ էր, որ այդ մահերի առաջին և գլխավոր պատասխանատուն ՊՆ-ն էր, որովհետև առանց ՊՆ-ի իմացության և թույլտվության այդ զինվորներն ԱՄԻՍՆԵՐՈՎ չէին բնակվի զորամասից հեռու, առանց նորմալ վերահսկողության ու անվտանգության տեսակետից խայտառակ պայմաններում։
Երբ գրեցի, որ պահանջում եմ Սուրեն Պապիկյանի հրաժարականը, ոմանք դեմքիս թռան, թե. «Բա խի՞ չես Նիկոլի հրաժարականը պահանջում... Սուրոյի վրա սլաքները ուղղելով՝ Նիկոլին ես պաշտպանում»։
Հաջորդ օրը կառավարության շենքի դիմաց բարձրախոսով պահանջեցի Նիկոլի հրաժարականը։ Բայց նույն այդ քննադատողներից գեթ մեկը Նիկոլի հրաժարականի թեման չբարձրացրեց։ Քար լռություն։
Հիմա էլի եմ տեսնում, որ բանակում ոչ մարտական զոհերի խայտառակ թվի ֆոնին մարդիկ սկսում են Սուրոյի հրաժարականը պահանջել և... որոշ ընդդիմադիրներ էլի նույնն են անում, ինչ 2023-ի հունվարին։
Ըստ այդմ ուզում եմ հասկանալ. կարո՞ղ ա ինչ-որ խորը, բազմաքայլ ռազմավարական պլան ունեք։ Ասենք՝ Սուրոյին հիմա ատամներով պահում եք, որովհետև այդ ֆանտաստիկ հանճարեղ պլանի 49-րդ քայլում Նիկոլը մատ ա լինելու։
Բացատրե՛ք, մենք էլ հասկանանք»։

«Հենց այսպես էլ երկիր ենք ղեկավարում». Տիգրան Դավուդյան
3121:48
«Զինծառայողը պետության հատուկ հոգածության տակ գտնվող անձ է». Արա Պողոսյան
4321:12
«Այդ քարտը դուք էիք նվիրել, որ գնա պատերազմում հաշմանդամ դարձած որդուն տեսակցության». Լուսինե Մարտիրոսյան (լուսանկար)
6820:48
«Որոշ ընդդիմադիրներ ինչո՞ւ են անձնվիրաբար պաշտպանում Պապիկյան Սուրոյին». Կարեն Վրթանեսյան
5820:42
«Հերթական սարսափելի միտքն ասաց նիկոլն ԱԺ ամբիոնից». Անժելա Էլիբեգովա
6720:12
«Քանի՞ կոպեկ արժե ատեստացիան, եթե Ճամբարակի դեպքի նման ողբերգություններ պետք է կատարվեն». Գեղամ Մանուկյան
6519:48
Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդին
8419:36
«Մարտական հենակետերում սահմանված թվով զինվոր չկա, փոխարինող չկա, դրա համար էլ քնում են». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
7019:06