«Զինծառայողը պետության հատուկ հոգածության տակ գտնվող անձ է». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիրքում քնելը՝ լինի օրապահ, լինի պարեկ, լինի ժամապահ, լինի մարտական դիրքի դիրքապահ, լինի այլ ծառայության՝ անցակետի հերթապահ և այլն, քնելը միշտ, բոլոր ժամանակներում՝ խաղաղ թե պատերազմի, նույն կերպ է կանոնակարգվում, այն է՝ ծառայության կատարման ընթացքում արգելված է քնել։
Ասենք ի՞նչ կապ ունի պատերազմի կամ խաղաղության ռեժիմը, ա՜յ բանակն ատող ու բանակի հետ կապ չունեցներ։
Իսկ ահա ծառայության իրականացումը «քֆուր դնելով» կատարելը վկայում է կարգապահության բացակայության մասին, բարոյահոգեբանական անկման, սպայական կազմի անպատրաստության ու էլի լիքը բաների մասին։
Իսկ պայմանագրային զինծառայողի ինքնասպանությո՞ւնը... Դա էլ բանակում տիրող բարդակի մասին է։ Զինծառայողը պետության հատուկ հոգածության տակ գտնվող անձ է, հետևաբար՝ ամբողջ ծառայության ընթացքում պետությունը պատասխանատու է թե′ նրա վարքագծի համար, թե′ նրա սոցիալական պահանջմունքների հասցեագրման համար։ Եթե նա մոլեխաղերով է տարված և այլն, պետությունը պարտավոր է վերահսկողության մեխանիզմներ ունենալ, այդ թվում՝ արդյունավետ կիրառել ԱՀՏԱ գծով (մեր ժամանակ հաստիքն այսպես էր կոչվում, նույն ինքը՝ զամպալիտ) տեղակալի ինստիտուտը։
Ու էլի շատ բան կարող եմ ասել, բայց սա այդ հարթակը չէ»:

«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
1920:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
6320:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
13419:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
11018:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
15018:06
Տաթևիկ Սողոյանն ու Հովհաննես Խուդոյանը պսակադրվել են (լուսանկար, տեսանյութ)
8017:54
«Yandex-ի հետ կապված՝ գրեթե ոչինչ չի աշխատում». Սամվել Հայրապետյան
6817:36
«Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է, որ ռուսների համար վիզաների տրամադրումը խստացվի 2027թ-ի հունվարից սկսած». #Politico
10617:00