«Այդ քարտը դուք էիք նվիրել, որ գնա պատերազմում հաշմանդամ դարձած որդուն տեսակցության». Լուսինե Մարտիրոսյան

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Երևանի քաղաքապետարան, Նոր Նորք վարչական շրջան, սա այսօր, 44 օրյա պատերազմի մասնակից, պատերազմից 1-ին կարգի հաշմանդամ դարձած, սպա՝ Էրիկ Գասպարյանի մայրիկին՝ Lusine Գասպարյանին, տրանսպորտի դիմաց իբրև չվճարելու համար ձեր աշխատակցի կողմից 15.000 դրամ տուգանելու մասին արձանագրությունն է ... Ու սա այն դեպքում, որ մի քանի ամիս առաջ այդ «տրանսպորտի քարտ» ասվածը, նույն քաղաքապետարանն ու համայնքապետարանը՝ 2020 թվականի նոյեմբերի 2-ից կյանքի ու մահվան մեջ կռիվ տվող հերոս Էրիկ Գասպարյանի մորը, որպես օգնություն էիք նվեր տվել՝ անվճար երթևեկելու համար: Տվել էիք, որ ամեն օր նա տրանսպորտով գնա Միքայելյան հիվանդանոցի Զինվորի տուն՝ որդուն տեսության: Լավ, դուք Մա՞րդ եք, մսից ու արյունի՞ց եք: Էդ որ հիմա սանրվել ու լվացվել եք, պուպուշ- պուպուշ փորձում եք հագնվել՝ հույս ունենալով, թե կմոռանանք ով եք ու ով եք եղել, հիշե՛ ք Էրիկի ու մեր մյուս երկրային ու երկնային հերոսների շնորհիվ է, որ դուք ու մենք ընդհանրապես կանք: Ամո՛թ է, վերացրե՛ք, ձեր իսկ նվիրած քարտով մարդուն տուգանած վարչական ակտը»:


«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
8218:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
12118:06
Տաթևիկ Սողոյանն ու Հովհաննես Խուդոյանը պսակադրվել են (լուսանկար, տեսանյութ)
6317:54
«Yandex-ի հետ կապված՝ գրեթե ոչինչ չի աշխատում». Սամվել Հայրապետյան
5917:36
«Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է, որ ռուսների համար վիզաների տրամադրումը խստացվի 2027թ-ի հունվարից սկսած». #Politico
10017:00
«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
6516:42
«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
7316:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
13014:42