Ծաղիկ արտահանողներին սպառնացել են․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ծաղիկ աճեցնող ջերմոցատերերից մեկը մեզ պատմեց, որ իշխանական օղակներից սպառնալիքներ են ստացել: Իրենց ասվել է՝ եթե դժգոհեք, հրապարակավ ելույթներ ունենաք, հարցազրույցներ տաք և պատմեք, որ եվրոպական շուկան չի փոխարինում ռուսական շուկային, ծաղիկ վաճառելը մեծ գլխացավանք է դարձել, ապա եվրոպական շուկայի դռները ձեզ համար՝ որպես պատիժ, ընդմիշտ կփակվեն։
Սա է նաև պատճառը, որ որոշ ջերմոցատերեր ստում են՝ ասելով, թե կարողացել են ծաղիկն արտահանել Եվրոպա, ամեն ինչ լավ է։ Նման բան ասողները, սակայն, չեն նշում, թե խոսքն ինչ քանակի ծաղկի մասին է, քանի որ իրականում որեւէ խոշոր արտահանում դեռ տեղի չի ունեցել՝ ընդամենը փորձանմուշներ են ուղարկվել մի քանի երկիր:
զրուցակիցը նաև ասաց, որ տեւական ժամանակ հույսով սպասել են, որ ծաղիկն արտահանելու են ԵՄ շուկա, սակայն արդեն իրենց համբերության բաժակը լցվել է, և լռել չեն պատրաստվում, քանի որ հասկացել են՝ իրենց խաբում են»։
Մանրամասները՝ թերթի համարում։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
199Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
60313.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
98712.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
37212.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32212.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
72211.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
34011.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41310.10.2026, 13:12