Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանի վերջին 200 տարվա բոլոր աղետների մեղավոր կարգում է հայ ժողովրդին». Նարեկ Գալստյան

«Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանի վերջին 200 տարվա բոլոր աղետների մեղավոր կարգում է հայ ժողովրդին». Նարեկ Գալստյան
55
Այսօր, 23:24

Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ-ի պետն այսօր իր տարերքի մեջ էր: Աջ ու ձախ ում ինչ մտքով անցավ՝ ասաց, հետ գնաց դեպի պատմություն, սպառնաց, առաջարկեց, խնդրեց, վիրավորեց, գոռաց… Ծանր տեսարան էր: Ծանր էր, որ Հայաստանի ղեկավարն իրեն էսպես է պահում: Մեր երկրի ղեկավարը:
Բայց մի բան ասաց, որ շատերը չֆիքսեցին: Թե մեզ մոտավորապես 1870-ականներից սովորեցրել են, որ հենց «թուրք» բառ լսենք, միանգամից բացասական արձագանքենք կամ նման մի բան…
Հիշո՞ւմ եք, չէ՞, քանի կար՝ ասում էր, որ մեզ այսպիսի «հայրենասիրություն» սովորեցրել է Ստալինը: Հիմա դրանով չի բավարարվում, փաստացի հասցնում է 1877-1878 թ-ի ռուս-թուրքական պատերազմ, որի հետևանքով Ռուսական կայսրության զորքերը գրավեցին Կարսը, հայկական հարցն էլ դարձավ Բեռլինի ու Սան Ստեֆանոյի պայմանագրերի մաս:
Էս մարդն ուզում է ասել, որ մեզ հլա էդ ժամանակ են «սովորեցրել թուրքի դեմ թշնամանք»: Այսինքն, հայ ժողովուրդը իր պատմական հայրենիքում նորմալ ապրում էր, իրավազուրկ չէր, քրդերն ու թուրքերը չէին սպանում, բռնաբարում, հարստահարում, դրսից եկան ու ասին, որ սրանք քըխ են: Բա թե փաստացի հայերն ապստամբեցին «Օսմանյան հայրենիքի» դեմ, միացան արտաքին թշնամուն, թուրքերին էլ ոչ մի ուրիշ շանս չտվեցին, բացի մեզ երկար համբերելուց հետո ցեղասպանելուց:
Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանի վերջին երկու հարյուր տարվա բոլոր աղետների մեղավոր կարգում է հայ ժողովրդին՝ Բեռլինի կոնգրեսից մինչև Արցախյան շարժում: Մեզ դարձնում է այս տարածաշրջանի ագրեսոր, զավթող, դավաճան ու ապստամբ»:

Աղբյուրը`   Նարեկ Գալստյան