«Խաղաղությունն անհրաժեշտություն է, որի առաջին նախապայմանն ազգային օրակարգի շուրջ համախմբումն է»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. ««...Եվ Պոլսից մինչև պատժված Սասուն՝
Հայոց աշխարհի ամե՜ն մի մասում
Անբան անասուն դառնալը թվաց մի մե՜ծ արժանիք.
Թող կթե՛ն, շորթե՛ն,
Միայն... չմորթե՜ն,
Միայն... չմորթե՜ն...»։
Այս տողերը վերցված են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից՝ մասնավորապես պոեմի «Ղողանջ Նախճիրի» հատվածից։
Սևակի նկարագրությամբ՝ այսպիսինն էին տրամադրություններն Արևմտյան Հայաստանում՝ Ցեղասպանությունից առաջ: Իսկ ինչպիսի՞ն են տրամադրություններն այսօրվա՛ Հայաստանում...
«...Ոչինչ, որ մեր երկրի սուվերեն տարածքներն օկուպացրել են, մեր ժողովրդի մի մասին հայրենազրկել են... Ոչինչ, որ ունեզրկել ու էթնիկ զտումների են ենթարկել, մեր մշակույթն ու պատմությունը իրենց ուզած ձևով են գրել... Ոչինչ, որ մեր անվտանգության հաշվին իրենց համար ռազմավարական ճանապարհ ու կապ են ստեղծում, որպեսզի ավելի սեղմեն մեր վզի օղակը... Ոչի՛նչ, որ իրենց հարմար ձևով սահման են գծում և իրենց ուզած սահմանադրությունն են պարտադրում՝ միայն թե... խաղաղություն լինի...»:
Իսկ դուք արդյոք խաղաղություն կպահեի՞ք բարոյապես թուլացող ու օտարների ձեռքին խաղալիք դարձած հարևան երկրի հետ: Հատկապես, երբ ձեր երազանքն է վերջնականապես դուրս մղել նրան իր տարածքներից:
Խաղաղությունն անհրաժեշտություն է, և դրա առաջին նախապայմանն ազգային օրակարգի շուրջ համախմբումն ու հանրային համերաշխությունն է: Մենք պետք է ուժեղանանք նախ բարոյապես, ինչպես նաև անվտանգային ու ռազմա-պաշտպանական առումներով (այլընտրանք չունենք): Պետք է տնտեսապես արագ զարգանանք, դուրս գանք օտարահաճո վտանգավոր ու ավանտյուրիստական խաղերից, վերարժևորենք հարաբերությունները մեր իրական և բնական դաշնակիցների հետ, ու ծանր դասեր քաղենք վերջին տաս տարիների ողբերգական իրադարձություններից՝ և՛ ներքին և՛ արտաքին հարաբերությունների առումով»:

«Ինչպիսին այս իշխանություններ են, այդպիսին էլ դարձնում են մեր պետությունն ու ժողովրդին»․ Մարգարիտ Եսայան
11103:06
«Որևէ փաստաթղթի ընդունման պետականամետ կամ հակապետական լինելը որոշվում է տարիների ընթացքում»․ Թաթուլ Հակոբյան
11302:06
«Սի Ծինփինը, Պուտինը և Թրամփը ազդարարել են գլոբալ համաձայնությունների գնալու պատրաստակամության մասին»․ Գարիկ Քեռյան
11401:24
«Առաջիկայում կտեսնեք բաներ, որ երբեք չեք տեսել, մեր պետությունն էլ չի տեսել, և դա նույնիսկ զարմանալի կթվա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
126Երեկ, 23:36
«Ուզում եք Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները, մեր պատասխանն է՝ ո’չ»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
111Երեկ, 23:18
«Մենք ձեզ հեռացնելու ենք, բայց առանց ձեզ հետ գործարքի»․ Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
107Երեկ, 22:54
«Ասացիք՝ առաջարկ կանեք, 5 օր հետո զարթնեցինք, Ալֆա ջոկատի հատուկջոկատայինները մեր տներում էին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
110Երեկ, 22:48
«Տեսնելով այսօրվա նոպաները՝ հարց առաջացավ՝ եթե ինչ-որ մարդու մոտ առերևույթ հոգեկան որոշակի խնդիրներ կան, ո՞ւմ դիմել»․ Լևոն Քոչարյանը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
93Երեկ, 22:18