«Մեր կրած պարտությունների արդյունքում տարածքային կորուստների մեղքը մի բարդեք պարսիկների ու թուրքերի վրա». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գեղջկական մտորումներ
Հայաստանի պատմության կեղծիքներից մեկը, որ օրերս կրկին աչքով ընկավ այն է, թե իբր Թուրքիան Նախիջևանի հետ սահման ունեցել է այն բանից հետո միայն, երբ 1920-ական թթ վերջերին Թուրքիայի և Իրանի միջև տեղի է ունեցել տարածքային փոխանակում:
Իրականությունը հետևյալն է. Թուրքիան Նախիջևանի հետ սահման ունեցել է 1920 թվականի նոյեմբերից, երբ հայ-թուրքական պատերազմում մենք կրեցինք պարտություն:
Ուրեմն, թուրքերը 1920թ. գրավեցին Սուրմալու-Իգդիրը, որը Երևանի նահանգի գավառներից էր, իսկ նույն տարվա Ալեքսանդրապոլի դաշնագրով նրանց վերահսկողության տակ անցավ նաև Նախիջևանի Շարուրի հատվածը:
Երևանի նահանգի սահմանը Նախիջևանի հետ հասնում էր մինչև Գայլի դրունք՝ Волчьи ворота: Թուրքերը վերահսկողություն հաստատեցին այդ տարածքում և ավելի հյուսիս՝ մինչև այսօրվա Սուրենավանի կողմերը: Հետո նրանք մի քիչ զիջում արեցին, բայց այնպես, որ Գայլի դրունքը մնա իրենց, ինչը հնարավորություն տվեց քեմալականներին սահման ունենալ Նախիջևանի հետ, քանի որ արդեն գրավել էին Իգդիր-Սուրմալուն:
Սա է պատմությունը ու վերջ:
Վերջ տվեք կեղծարարությանը և մեր կրած պարտությունների արդյունքում տարածքային կորուստների մեղքը մի բարդեք պարսիկների ու թուրքերի վրա:
Կամ գոնե մի անգամ կարդացեք Ալեքսանդրապոլի ու Կարսի պայմանագրերը:
Թ. Հ.
18-ը նոյեմբերի, 2026թ, Դովեղ»:

«Ինչո՞վ է պայմանավորված «Քանդենք պետությունը» կուսակցության ոչ ադեկվատ վարքագիծը». Տաթևիկ Հայրապետյան
3221:48
«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
7020:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
7819:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
7819:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
8219:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
8817:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15316:55
«Նիկոլը բավականին անհարմար քաղաքական իրավիճակում է հայտնվել». Արմեն Հովասափյան
9916:06