«Ցանկացած «ռեյդերային» կամ վարչական ճնշում սպանում է ներդրումային միջավայրը»․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երբ տնտեսությունը տարիներ շարունակ հենվում է արտաքին բարենպաստ գործոնների, re-export (վերաարտահանման) կամ ավանդական արտաքին շուկաների բնականոն իներցիայի վրա, կառավարման համակարգը հակված է մտնելու «հարմարավետության գոտի»: Այդպիսի պայմաններում պետական բյուջեի մուտքերը ապահովվում են ոչ թե արտադրողականության բարձրացման կամ նոր ճյուղերի ստեղծման, այլ գնաճային եկամուտների և տնտեսվարողների ընթացիկ շրջանառությունից հարկային հավաքագրումների հաշվին:
Ճգնաժամի 3 Հիմնական ախտանիշները
1. Սցենարային պլանավորման (Stress-Testing) բացակայությունը
Դիվերսիֆիկացիան միայն հայտարարություն չէ. դա ենթադրում է Alternative Scenarios (այլընտրանքային սցենարներ) ֆորսմաժորային իրավիճակների համար: Երբ ռուսական շուկայի խողովակները կամ լոգիստիկ շղթաները (օրինակ՝ Վերին Լարսը կամ պատժամիջոցային ռեժիմները) սահմանափակվում են, պետությունը պետք է ունենա պատրաստի արտակարգ մեխանիզմներ՝
Լոգիստիկ սուբսիդավորում դեպի նոր շուկաներ (Եվրոպա, Մերձավոր Արևելք, Ծոցի երկրներ):
Որակի սերտիֆիկացման արագացված համակարգեր (ISO, Phytosanitary standards), որպեսզի տեղական արտադրանքը րոպե առաջ կարողանա մտնել այլ շուկաներ:
2. Ճգնաժամային կառավարման (Crisis Management) դեֆիցիտը
Ֆորսմաժորի պայմաններում տնտեսական իշխանության դերը տնտեսվարողին կապիտալի և իրացվելիության կորուստներից պաշտպանելն է : Երբ ճգնաժամային կառավարիչների փոխարեն գործում է ստանդարտ վարչարարությունը, առաջանում է հակառակ էֆեկտը․ պետությունը, տեսնելով բյուջետային մուտքերի ռիսկերը, սկսում է ուժեղացնել հարկային և վարչարարական ճնշումը բիզնեսի վրա, ինչը էլ ավելի է խեղդում իրացվելիության խնդիր ունեցող տնտեսվարողին:
3. «Ռեյդերային» վարչարարության վտանգը
Երբ պետական ապարատը չունի տնտեսությունը մեծացնելու (pie expansion) երկարաժամկետ տեսլական, նա անցնում է եղած կարկանդակը վերաբաշխելու կամ «կորզելու» տակտիկային:
Ակտիվների արժեզրկում. Բիզնեսը, չդիմանալով ճնշմանը և արտաքին շուկաների փակմանը, կորցնում է իր լիկվիդայնությունը:
Վարչարարական ճնշում. Հարկային ստուգումների, տույժերի և տուգանքների միջոցով ստեղծվում են պայմաններ, որտեղ տնտեսվարողը ստիպված է լինում հրաժարվել ակտիվներից կամ դրանք փոխանցել այլ sub-optimal sub-contractor-ների:
Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար
Որպեսզի տնտեսությունը դուրս գա «իներցիոն կախվածության» ցիկլից, անհրաժեշտ է արմատական անցում կատարել լիբերալ-ինստիտուցիոնալ մոդելի , որտեղ.
1. Պետության դերը կրճատվում է որպես «խլող/բաշխող» , և մեծանում է որպես «արտադրողականությանը նպաստող» (Facilitator):
2. Ակտիվների անձեռնմխելիությունը և սեփականության իրավունքի կոշտ պաշտպանությունը դառնում են անհերքելի կանխավարկած: Ցանկացած «ռեյդերային» կամ վարչական ճնշում սպանում է ներդրումային միջավայրը:
3. Արտահանման ռազմավարությունը հենվում է ոչ թե պատահական աշխարհաքաղաքական պատուհանների, այլ մրցունակության բարձրացման (ապրանքների ստանդարտացում, բարձր ավելացված արժեք, գյուղատնտեսական տեխնոլոգիաներ) վրա:
Հիմնական հետևությունը․ Ճգնաժամը ցույց տվեց, որ առանց երկարաժամկետ պլանավորման և վստահելի ինստիտուտների, ցանկացած տնտեսական «վերելք» ընդամենը արտաքին բարենպաստ քամիների արդյունք է, որոնք փոխվելուն պես տնտեսությունը բախվում է դաժան իրականությանը»:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
24219.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
22819.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
145516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
120415.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
72914.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
161113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
73712.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
195910.11.2026, 19:37