«ՔՊ-ի նեոբոլշևիզմը Հայաստանի տնտեսությանն աղետի է մատնելու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բոլշևիկները իրականացնում էին «Ունեզրկենք ունեզրկողներին» կարգախոսը, պետականացնում էին գործարանները, հիմնարկությունները։ Հին աշխարհը վերափոխելու բոլշևիկյան մեծ փորձը տասնյակ միլիոնավոր զոհեր խլեց, սակայն 74 տարի հետո ավարտվեց աղետով՝ ԽՍՀՄ-ի կործանմամբ։ Խոսքերով դեպի Եվրոպա գնացող Նիկոլ Փաշինյանի թիմը Սամվել Կարապետյանից ՀԷՑ է խլել, Գագիկ Ծառուկյանի ունեցվածքն է խլում, որովհետև նրանք, որպես ընդդիմադիր, մասնակցել են ԱԺ ընտրություններին, հայտարարել Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության։ Նա հայտնել է, որ հուլիսի ընթացքում կնշանակվի ընկերության կառավարիչը, իսկ աշխատակիցներին կոչ է արել բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում կարող են առաջանալ աշխատանքից ազատման, վարչական կամ նույնիսկ քրեական պատասխանատվության հիմքեր։ Սեփականատիրոջից, գործարարներից իրենց սեփականությունը, բիզնեսները խլելը սպանում է Հայաստանում ներդրումային միջավայրը։ Ո՞վ Հայաստանում մեծ ներդրում կանի, երբ վտանգ կա, որ վաղը կխլեն իր բիզնեսը, Հայաստանում անկախ դատական համակարգ չկա, որ օրենքով պաշտպանի սեփականության իրավունքը։ Պետությունը վատ սեփականատեր է, ոչ արդյունավետ կառավարիչ, մանավանդ, Նիկոլ Փաշինյանի խոստովանությամբ, 7 տարի առաջին դասարանում մնացածները։ ՔՊ-ի նեոբոլշևիզմը Հայաստանի տնտեսությանը աղետի է մատնելու, և դրա հետևանքները մեծապես զգալու է իշխանությունը։ Բոլոր հեղափոխությունները, բունտերը տնտեսական աղետից են սկսվում»։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
196Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
59413.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
97812.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
36912.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32112.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
71811.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
33911.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41210.10.2026, 13:12