Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +30 °C

«Ծնողական խնամքից զրկված երեխաները հաճախ են հիշում Աղվան Վարդանյանին». Նազելի Բաղդասարյան

«Ծնողական խնամքից զրկված երեխաները հաճախ են հիշում Աղվան Վարդանյանին». Նազելի Բաղդասարյան
35
Այսօր, 15:42

ՔՊ-ն ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը: Հարցերի ու ելույթների փուլն ավարտվեց, եզրափակիչ ելույթ ունեցավ թեկնածուն. «Ընդդիմադիրները պատեհ-անպատեհ շատ են խոսում սոցիալական խնդիրների մասին, բայց իրենց վարած քաղաքականության ետևում եղել է՝ մարդուն թողնել աղքատության ճիրաններում, ու պատճառը եղել է մեկը՝ ոչ ապահով վիճակում գտնվող մարդուն հեշտ է հետագայում մանիպուլացնել, այդ թվում՝ ընտրական գործընթացներում»,- ասաց նա: «Ընդդիմության շարքերում անձնավորություն կա, որը, եթե չեմ սխալվում, Սոցապ նախարար է եղել, ու ծնողական խնամքից զրկված երեխաները շատ հաճախ են հիշում Աղվան Վարդանյանին՝ իրենց բնակարանային ապահովման կոնտեքստում»,- հավելեց ՔՊ-ականը: