«Քանի՞ սպա-հոգեբան կա Հայաստանի զինված ուժերում». Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանակի բարոյահոգեբանական վիճակը կլուծվի՞ արդյոք «սպա-հոգեբանների» ինստիտուտի համալրմամբ: Երեկ ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ «Բարելավվելու են Ռազմական ոստիկանության վերահսկողական մեխանիզմներն ու սպա-հոգեբանի ինստիտուտը»:
Եթե այսօր խոսվում է «սպա-հոգեբանի ինստիտուտի» մասին, ապա առաջին հարցը պետք է լինի՝ որտե՞ղ են պատրաստելու այդ մասնագետներին։
Ռազմական հոգեբանը պարզապես հոգեբանի դիպլոմ ունեցող սպան չէ։ Նա պետք է պատկերացնի զինվորական միջավայրը, ստորաբաժանման ներքին հարաբերությունները, հրամանատարական շղթան, սթրեսային իրավիճակները, խմբային վարքագիծը, զինծառայողի սոցիալական և հոգեբանական խնդիրները և, ամենակարևորը, կարողանա դեռևս չդրսևորված վտանգավոր վարքագիծը ժամանակին նկատել։
Ուստի տրամաբանական հարց է առաջանում․ ունե՞նք մենք այսօր ռազմական հոգեբանների պատրաստման ամբողջական համակարգ, թե՞ ոչ։
Օրինակ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրապարակային ներկայացված ծրագրերում առանձին «ռազմական հոգեբան» սպայական մասնագիտություն չգտա, փոխարենը ՀՊՄՀ-ում կա նման բաժին, բայց քանի՞ սպա է այդ բաժինն ավարտել ու աշխատում է բանակում...
Եվս մի քանի արդար հարց է առաջանում՝ քանի՞ սպա-հոգեբան կա այսօր Հայաստանի զինված ուժերում, քանի՞սն են իրականում մասնագիտացած ռազմական հոգեբանության ոլորտում, քանի՞ զորամասի հաշվով է նախատեսված և քանի՞սն են համալրված։
Եթե պետությունը չունի այս հարցերի հստակ պատասխանը, ապա «սպա-հոգեբանի ինստիտուտի բարելավումը» դեռևս համակարգային լուծում չէ, այլ ընդամենը դրա մասին հայտարարություն։
Իսկ բանակի բարոյահոգեբանական մակարդակի բարձրացման պրոցեսը կոմպլեքս լուծումներ է պահանջում»:

«Ռուբինյանը, Կոնջորյանը, Ալեքսանյանը իրականացնում են իրավունքի չարաշահում». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
816:00
«Ծնողական խնամքից զրկված երեխաները հաճախ են հիշում Աղվան Վարդանյանին». Նազելի Բաղդասարյան
2415:42
«Քանի՞ սպա-հոգեբան կա Հայաստանի զինված ուժերում». Վահագն Սարոյան
3015:36
Նոր կադրեր՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից (տեսանյութ)
6015:18
«Ամեն խոսքից հետո սադրիչ քոմենթ են անում». Դավիթ Ղազինյանը՝ միջադեպի մասին (տեսանյութ)
5315:06
«Անվտանգության աշխատակիցները մոտենան ու դո՛ւրս հանեն պարոն Ղազինյանին». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
6914:54
«Գործող ռեժիմի ներկայացուցիչներն ԱԺ ամբիոնից շարունակում են կեղծիք տարածել». Էդուարդ Շարմազանով
4414:48
«Լավ է՝ Արեգա Հովսեփյանին չասացիք՝ ինչո՞ւ բենզալցակայանում չէիք, որ պայթեց». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
5914:30