Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Տասնամյակներով ձևավորված կենդանի օրգանիզմի արմատային գոտում՝ շինարարություն». Քրիստինա Վարդանյան

«Տասնամյակներով ձևավորված կենդանի օրգանիզմի արմատային գոտում՝ շինարարություն». Քրիստինա Վարդանյան
50
Այսօր, 17:30

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Ծառերն էլ ցավ են զգում…
Չգիտեմ՝ քանի տարեկան են այս սոսիները։ Գուցե 70, գուցե 80, գուցե ավելի։ Բայց հաստատ գգիտեմ՝ նրանք այստեղ կանգնած էին շատ ավելի շուտ, քան այսօրվա շինարարները եկան իրենց խողովակներով, բետոնով ու տեխնիկայով։
Նայեք այս ծառերին…
Տասնամյակներով աճած հսկաներ են։ Ամառվա կիզիչ շոգին մարդկանց ստվեր են տվել, փոշի են պահել, օդ են զովացրել, ապրել են մեր քաղաքի հետ։ Իսկ հիմա նրանց արմատների շուրջը փորում են, հողը հանում, խողովակներ անցկացնում, ծանր տեխնիկա աշխատեցնում, արմատային համակարգը վնասում ու հողը խտացնում։
Ու ծառը լուռ կանգնած է։
Ամենացավալին այն է, որ այս վնասը մենք հաճախ անմիջապես չենք տեսնում։ Ծառը կարող է այսօր դեռ կանաչ լինել, հաջորդ տարի էլ տերև տալ, իսկ մի քանի տարի անց սկսել աստիճանաբար չորանալ։ Հետո կասեն՝ «ծառը հիվանդ էր», «ծեր էր», «վթարային էր» ու կհատեն։
Իսկ ոչ ոք չի հիշի, թե որտեղից սկսվեց նրա մահը։
Այս լուսանկարներում ես հենց դա եմ տեսնում՝ տասնամյակներով ձևավորված կենդանի օրգանիզմի արմատային գոտում շինարարություն։ Սոսիի նման հսկայի տեսանելի բունը ծառի ընդամենը մի մասն է։ Նրա կյանքը նաև հողի տակ է՝ այն արմատներում, որոնց վրայով մենք այսօր հանգիստ խողովակ ենք անցկացնում։
Ու հետո նույն քաղաքում միլիոններ ենք ծախսում մի քանի մետրանոց ներմուծված տնկիների վրա ու հանդիսավոր հայտարարում՝ «աննախադեպ ծառատունկ»։
Պարոնա՜յք, աննախադեպը տնկելը չէ։ Անգնահատելին պահպանելն է։
Այս սոսիներից ամեն մեկը արդեն պատրաստի էկոհամակարգ է, որի նմանը ոչ մի տնկարանից չեք գնի։ Նոր տնկին կարող եք գնել։ Տնկել։ Ջրել։ Փոխարինել, եթե չորացավ։
Բայց 60–70 տարվա ծառ չեք կարող գնել։ Ժամանակ չեք կարող գնել։
Շինարարությունը կավարտվի, խողովակները կմնան հողի տակ, ասֆալտը կփռեն, տարածքը կմաքրեն ու կհեռանան։
Իսկ ես ուզում եմ, որ այս սոսիներն էլ մնան։
Ոչ թե երկու տարի, այլ ասնամյակներ, սոսիի դեպքում՝ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐ…
Որովհետև Երևանը միայն այն չէ, ինչ այսօր կառուցում ենք։ Երևանը նաև այն է, ինչ կարուցել և ստեղծել են մինչև ձեզ և կառուցելու ու ստեղծելու են ձեզնից հետո եկածները…
Արցախի 2030 տարվա ՏՆՋՐԻԻ պատմությունը, հենց ասածիս մասին է…
Նկարում՝ Ազատության պողոտայի «բարդկարգման» գործընթացն է…
Ձեռագիրը նույնն է՝ հող, փոշի, փնթիություն, անպատասխանատվություն։ Ավագանու որոշմամբ, շինարարության ընթացքում պարտավոր են ծառերը ոռոգել, սաղարթները լվանալ և այլն…»: